040.0546.190505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2005 թվականի N 546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ավագ» բառից հետո լրացնել «, միջին» բառով.
i
բ) որոշման 1-ին կետով հաստատված ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 5-ի
N 546-Ն որոշման
ՑԱՆԿ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| 1. Գլխավոր խմբի պաշտոններ |
|_________________________________________________________________________|
| 1 | 2 |
|__________________________________________|______________________________|
|Գլխավոր վարչության պետ, այդ թվում` | - |
|ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ| |
|__________________________________________|______________________________|
|Գլխավոր վարչության պետի տեղակալ | - |
|__________________________________________|______________________________|
|Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` |ԱՊՀ երկրների ներքին գործերի |
|մարզային վարչության պետ |նախարարություններում ՀՀ |
| |ոստիկանության ներկայացուցիչ |
| |ՀՀ ոստիկանության պետի |
| |խորհրդական |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության պետ |
|__________________________________________|______________________________|
|Ինքնուրույն վարչության պետի տեղակալ |ՀՀ ոստիկանության պետի օգնական |
| |գլխավոր աուդիտոր |
|__________________________________________|______________________________|
|Բաժնի պետ |ՀՀ ոստիկանության պետի |
| |աշխատակազմի քարտուղարության |
| |պետ |
| |ՀՀ ոստիկանության պետի ավագ |
| |ռեֆերենտ |
| |գնդի հրամանատար |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության ֆակուլտետի, |
| |մասնագիտական առարկաների |
| |կրթաճյուղի, ամբիոնի պետ և |
| |նրանց տեղակալներ, պրոֆեսոր, |
| |դոցենտ |
| |ՀՀ ոստիկանության շտաբի |
| |հերթապահ մասի պետ |
| |գլխավոր վարչության, մարզային |
| |վարչության շտաբի պետ |
| |ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի|
| |վարչության ձեռբակալված անձանց |
| |ժամանակավոր ընդունելու և |
| |պահելու վայրի պետ |
| |ՀՀ ոստիկանության տնտեսական |
| |վարչության ավտոտնտեսության պետ|
| |ՀՀ ոստիկանության |
| |փորձաքրեագիտական վարչության |
| |հանրապետական |
| |գնդակապարկուճադարանի պետ |
|_________________________________________________________________________|
| 2. Ավագ խմբի պաշտոններ |
|_________________________________________________________________________|
|Բաժնի պետի տեղակալ |ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտ|
| |գնդի հրամանատարի տեղակալ, գնդի|
| |շտաբի պետ |
| |առանձին գումարտակի հրամանատար |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության ավագ դասախոս |
|__________________________________________|______________________________|
|Բաժանմունքի պետ |ՀՀ ոստիկանության պետի |
| |աշխատակազմի մշակույթի կենտրոնի|
| |պետ |
| |ՀՀ ոստիկանության պետի տեղակալի|
| |օգնական |
| |գնդի կազմում գումարտակի |
| |հրամանատար |
| |առանձին գումարտակի հրամանատարի|
| |տեղակալ |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության դասախոս |
| |հերթապահ մասի պետ |
| |ՀՀ ոստիկանության տնտեսական |
| |վարչության տպարանի տնօրեն |
|_________________________________________________________________________|
| 3. Միջին խմբի պաշտոններ |
|_________________________________________________________________________|
|Բաժանմունքի պետի տեղակալ |գնդի կազմում գումարտակի |
| |հրամանատարի տեղակալ |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության կուրսի պետ |
| |առանձին (հատուկ) վաշտի |
| |հրամանատար |
|__________________________________________|______________________________|
|Հատկապես կարևոր հանձնարարություններով |առանձին (հատուկ) վաշտի |
|ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով |հրամանատարի տեղակալ |
|ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով |վաշտի հրամանատար |
|ավագ օպերլիազոր |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության կուրսի պետի |
| |տեղակալ |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության ավագ գիտաշխատող |
| |հերթապահ մասի պետի օգնական |
|__________________________________________|______________________________|
|Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր |ՀՀ ոստիկանության ընդունարանի |
| |պետ |
| |վաշտի հրամանատարի տեղակալ |
| |ավագ ինժեներ |
| |ավագ փորձագետ |
| |ավագ իրավախորհրդատու |
| |ավագ պետավտոտեսուչ |
| |բժիշկ |
| |ձեռբակալված անձանց պահելու |
| |վայրի պետ |
| |կենտրոնացված պահպանության կետի|
| |պետ |
| |անձնագրային սեղանի պետ |
|__________________________________________|______________________________|
|Տեսուչ, քննիչ, օպերլիազոր |դասակի հրամանատար |
| |ՀՀ ոստիկանության ուսումնական |
| |հաստատության գիտաշխատող, |
| |կաբինետի պետ, լաբորատորիայի |
| |պետ |
| |ինժեներ |
| |իրավախորհրդատու |
| |պետավտոտեսուչ |
| |փորձագետ |
|_________________________________________________________________________|
| 4. Կրտսեր խմբի պաշտոններ |
|_________________________________________________________________________|
|Կրտսեր տեսուչ |կրտսեր օպերլիազոր |
| |դասակի հրամանատարի օգնական |
| |հերթապահի օգնական |
| |ավագ |
|__________________________________________|______________________________|
|Ավագ ոստիկան |ջոկի հրամանատար |
|__________________________________________|______________________________|
|Ոստիկան |վարորդ |
._________________________________________________________________________.