030.0074.270405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության:
Սահմանել, որ Հայաստանի Փրկարար ծառայությունը և ջրային տնտեսության պետական կոմիտեն տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ են:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) ուժը կորցրած ճանաչել I բաժնի 19-րդ կետը.
i
բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով`
«15.1. Տարածքային կառավարման նախարարություն».
գ) II բաժնում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:
i
(1-ին կետը փոփ. 20.05.05 ՆՀ-91-Ն, 01.12.05 ՆՀ-223-Ն հրամանագրեր)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:
27 ապրիլի 2005 թվականի
ՆՀ-74-Ն