Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.0465.260405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2005 թվականի N 465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 19-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 1250.0 հազ. դրամ` Հայաստանի գրողների միությանը տրամադրելու համար` Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվելիք ասմունքի հանրապետական փառատոնի անցկացմանն աջակցելու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1000.0 հազ. դրամ` Երևանի պետական համալսարանին տրամադրելու համար` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված քարոզչական միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը ֆինանսավորելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 14-ի

N 465-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի       |

|բը   |խում-|դասակարգման խմբերի և           |Հանրապետության 2005 թվականի  |

|     |բը   |ենթախմբերի, բյուջետային ծախսերի|պետական բյուջեի մասին» ՀՀ    |

|     |     |տնտեսագիտական դասակարգման      |օրենքի N 1 հավելվածում և     |

|     |     |հոդվածների, ֆինանսավորվող      |փոփոխություններ ՀՀ           |

|     |     |ծրագրերի և  դրանք              |կառավարության 2005 թվականի   |

|     |     |իրականացնող մարմինների         |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման|

|     |     |անվանումները                   |N 5 հավելվածում              |

|     |     |                               |(ավելացումները նշված են      |

|     |     |                               |դրական նշանով, իսկ           |

|     |     |                               |նվազեցումները` փակագծերում)  |

|     |     |                               |_____________________________|

|     |     |                               |1-ին     | ինն ամիս|  տարի   |

|     |     |                               |կիսամյակ |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |    -    |    -    |    -    |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  04 |     |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ       |(2,250.0)|(2,250.0)|(2,250.0)|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  10 |Գիտություն                     |(1,250.0)|(1,250.0)|(1,250.0)|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |11. Գիտական և  գիտատեխնիկական  |(1,250.0)|(1,250.0)|(1,250.0)|

|     |     |գործունեության պայմանագրային   |         |         |         |

|     |     |(թեմատիկ) ֆինանսավորման գծով   |         |         |         |

|     |     |պետական պատվեր                 |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կրթության և  գիտության      |(1,250.0)|(1,250.0)|(1,250.0)|

|     |     |նախարարություն                 |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման|(1,250.0)|(1,250.0)|(1,250.0)|

|     |     |ծախսեր                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  04 |Հատուկ ընդհանուր կրթություն    |(1,000.0)|(1,000.0)|(1,000.0)|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |02. Հատուկ ընդհանուր կրթական   |(1,000.0)|(1,000.0)|(1,000.0)|

|     |     |ուսուցման գծով պետական պատվեր  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կրթության և  գիտության      |(1,000.0)|(1,000.0)|(1,000.0)|

|     |     |նախարարություն                 |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման|(1,000.0)|(1,000.0)|(1,000.0)|

|     |     |ծախսեր                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  14 |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  |  2,250.0|  2,250.0|  2,250.0|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  06 |Այլ ծրագրեր                    |  2,250.0|  2,250.0|  2,250.0|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |01. ՀՀ կառավարության           |  2,250.0|  2,250.0|  2,250.0|

|     |     |պահուստային ֆոնդ               |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարություն              |  2,250.0|  2,250.0|  2,250.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2005
N 465-Ն
Որոշում