040.0431.190405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2005 թվականի N 431-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` բնական աղետներից տուժած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հողօգտագործողներին աջակցելու նպատակով աշնանացան ցորեն և կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերելու համար` 10000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` կենսապատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխման նպատակով սառնարան-ավտոմեքենա ձեռք բերելու համար` 8000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
(3-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 1960-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 17-ի
N 431-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2005 թվականի |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» Հայաստանի |
|դասակարգման |ֆինանսավորվող ծրագրերի |Հանրապետության օրենքի N 1 |
| |և դրանք իրականացնող |հավելվածում և փոփոխություններ |
| |մարմինների անվանումները |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարության 2005 թվականի |
| | |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 |
| | |հավելվածում (բացասական նշանով |
| | |նշված են հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|_____________| |__________________________________|
|խումբը|ենթա- | | 6 ամիս | 9 ամիս | տարի |
| |խումբը| | | | |
|______|______|________________________|__________|___________|___________|
| 10| 05|Անասնաբուժություն և | | | |
| | |հակահամաճարակային | | | |
| | |միջոցառումներ | -18000.0| -18000.0| -18000.0|
| | |այդ թվում` | | | |
| | |02. Պատվաստուկներ և այլ| | | |
| | |հակահամաճարակային | | | |
| | |միջոցառումների համար | | | |
| | |անհրաժեշտ պարագաների | | | |
| | |ձեռքբերում | -18000.0| -18000.0| -18000.0|
| | | | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | | | |
| | |նախարարություն | -18000.0| -18000.0| -18000.0|
|______|______|________________________|__________|___________|___________|
| 14| 06|Այլ ծրագրեր | 18000.0| 18000.0| 18000.0|
| | |այդ թվում` | | | |
| | |01. ՀՀ կառավարության | | | |
| | |պահուստային ֆոնդ | 18000.0| 18000.0| 18000.0|
| | | | | | |
| | |ՀՀ կառավարություն | 18000.0| 18000.0| 18000.0|
| | | | | | |
| | |Այլ ծախսեր | 10000.0| 10000.0| 10000.0|
| | | | | | |
| | |Տրանսպորտային միջոցների | | | |
| | |ձեռքբերման ծախսեր | 8000.0| 8000.0| 8000.0|
._________________________________________________________________________.