(ուժը կորցրել է 14.12.07 թիվ 20-Ն որոշում)
i
603.0002.250305
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 03 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2005 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 1-ին կետի բ) և գ) ենթակետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 արձանագրային որոշման 37-րդ կետը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1. որոշմամբ հաստատված հավելված 1-ի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժթ» ենթակետով.
«ժթ) կազմակերպում և իրականացնում է Ծառայության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները:».
i
2. որոշմամբ հաստատված հավելված 2-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Վիճակագրական տեղեկատվության տարածման, մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժին.».
3. որոշմամբ հաստատված հավելված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
._________________________________________________________________________.
|Հ/հ| Գույքի տեսակը |հաշվեկշռային արժեքը|
| | | (հազ. դրամ) |
|___|_________________________________________________|___________________|
| 1.|Շենքեր, շինություններ | 8654.5|
|___|_________________________________________________|___________________|
| |Մեքենաներ և սարքավորումներ | 506579.7|
| 2.|_________________________________________________|___________________|
| |այդ թվում` համակարգիչներ | 278321.4|
|___|_________________________________________________|___________________|
| 3.|Տրանսպորտային միջոցներ | 79917.7|
|___|_________________________________________________|___________________|
| 4.|Արտադրական ու տնտեսական գույք | 63050.4|
|___|_________________________________________________|___________________|
| 5.|Գրադարանային ֆոնդ | 1253.3|
|___|_________________________________________________|___________________|
| |Ընդամենը | 659455.6|
._________________________________________________________________________.