040.0391.110405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2005 թվականի N 391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագիրը «ապառքներ» բառից հետո լրացնել «(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ)» բառերով, իսկ «վճարողների» բառից հետո` «(ապահովադիրների)» բառով.
բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 1 հավելվածի».
i
գ) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով` համաձայն N 2 հավելվածի».
դ) որոշմամբ հաստատված կարգի`
i
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը».
i
2-րդ կետի «բ» ենթակետը «հարկի» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով».
3-րդ կետում`
i
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը` ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման».
երկրորդ նախադասությունը «ապառքի» բառից հետո լրացնել (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) բառերով, իսկ «աճի մեծությունը» բառերից հետո` «, վճարված հարկերի մեծությունը» բառերով.
4-րդ կետում`
i
«ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով,
«հարկ վճարողների» բառերից հետո լրացնել «ապահովադիրների» բառով,
«պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,
«ապառքներ կուտակած» բառերը փոխարինել «ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի մայիսի 22-ի
N 616 որոշման
ՑԱՆԿ
ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ՀՎՀՀ|Հարկ |Հարկ |Ֆինանսական |ՀՀ պետական բյուջեի հարկային |
|ը/կ| |վճարողի |վճարողի |տարվա |մուտքեր` առանց ներմուծման դիմաց |
| | |անվանումը|գտնվելու|սկզբից հարկ|վճարված հարկերի և տուրքերի, |
| | | |վայրը* |վճարողի |այդ թվում` |
| | | | |կողմից ՀՀ |_________________________________|
| | | | |պետական |շահու-|ԱԱՀ|ակցի-|հաստա- |այլ |
| | | | |բյուջե |թահարկ| |զային|տագրված|հարկեր, |
| | | | |վճարված | | |հարկ |վճարներ|տուրքեր |
| | | | |հարկերի | | | | |և |
| | | | |ընդհանուր | | | | |պարտադիր|
| | | | |գումարը | | | | |վճարներ |
| | | | |(հազ. դրամ)| | | | | |
|___|____|_________|________|___________|______|___|_____|_______|________|
|___|____|_________|________|___________|______|___|_____|_______|________|
|___|____|_________|________|___________|______|___|_____|_______|________|
|___|____|_________|________|___________|______|___|_____|_______|________|
._________________________________________________________________________.
* «Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:
Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն: