(ուժը կորցրել է 07.11.05 թիվ 21-Ն որոշում)
i
603.0028.250105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2004 թվականի N 28-Ն
«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 9-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին /Ձև թիվ 1-առևտուր/» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 92 որոշումը:
Հավելված
«Հաստատված է»
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 28-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ամսական)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Մանրածախ առևտրի շրջանառությունը բնակչությանը վաճառված անձնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների արժեքն է: Բնակչության առանձին խավերին զեղչով վաճառված ապրանքների արժեքը ներառվում է մանրածախ ապրանքաշրջանառության մեջ ամբողջ ծավալով:
6. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
7. 01 տողը` «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը - ընդամենը» իրենից ներկայացնում է 01.1; 01.2; և 01.3 տողերի տվյալների հանրագումար (01 = 01.1 + 01.2 + 01.3):
8. 01.1 «Առևտրի ցանցի մանրածախ ապրանքաշրջանառությունը» տողում նշվում է մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության ամբողջ ծավալը` առանց մանրամեծածախ առևտրի ծավալի:
9. 01.2 «Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը ներառում է ապրանքների վաճառքը իրավաբանական անձանց, հիմնարկներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (կանխիկ կամ անկանխիկ) այն է` պարենային և քիչ քանակությամբ (միայն ընթացիկ կարիքների համար) ոչ պարենային ապրանքների վաճառքը հիվանդանոցներին, մանկական կրթական հաստատություններին և այլն:
10. 01.3 «Հանրային սննդի ապրանքաշրջանառությունը» տողում լրացվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից բնակչությանը վաճառված ապրանքների, ինչպես նաև սպասարկման հետ կապված ծախսերի գումարը:
11. 01.3.1. «Սեփական արտադրության արտադրանքի իրացումը» տողը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սեփական արտադրության արտադրանք է համարվում պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատները` պատրաստված խոհանոցում կամ հանրային սննդի ոլորտի օժանդակ արտադրամասերում` հումքի և արտադրանքի ջերմային կամ սառեցման միջոցով վերամշակման եղանակով:
12. 02 «Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:
13. 03 Ապրանքային մնացորդը փաստացի առկա ապրանքների քանակությունն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով: «Ապրանքային մնացորդը» տողը լրացվում է մանրածախ ցանցի և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ:
14. 04 «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
15. Հաշվետվության մեջ փաստացի ապրանքաշրջանառությունը պետք է լրացվի ինչպես հաշվետու ամսվա համար` սյունակ 2-րդ, այնպես էլ տարվա սկզբից աճողական կարգով` սյունակ 1-ին: Սյունակ 3-ում ցույց է տրվում գյուղական վայրերի ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից (լրացվում է սյունակ 1-ից): Սյունակ 4-ում և 5-ում լրացվում է նախորդ տարվա ապրանքաշրջանառության ծավալը համապատասխանաբար` տարվա սկզբից` աճողական կարգով և հաշվետու ամսվա համար:
_____________________________________
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում