Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐ ...

 

 

040.0148.280205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2005 թվականի N 148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

ա) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` տեղական դեղարտադրությունը պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանեցնելու և արտադրության հետագա զարգացմանը նպաստելու համար, օգտագործել նաև տեղական դեղարտադրողների կողմից պետական գրանցման փորձաքննության համար վճարվող վարձավճարներից գոյացող զուտ շահույթի միջոցները».

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |                 Պետական գրանցման դեպքերը             |Փորձաքննության|

|ը/կ|                                                      |վարձի չափը`   |

|   |                                                      |ներառյալ      |

|   |                                                      |ավելացված     |

|   |                                                      |արժեքի հարկը  |

|   |                                                      |(հազ. դրամ)   |

|___|______________________________________________________|______________|

|1. |Վերարտադրված (ջեներիկ) դեղերի առաջին դեղաձև,  դեղաչափ |900           |

|___|______________________________________________________|______________|

|   |յուրաքանչյուր հաջորդ դեղաձև                           |450           |

|   |______________________________________________________|______________|

|   |յուրաքանչյուր հաջորդ դեղաչափ                          |240           |

|   |______________________________________________________|______________|

|   |յուրաքանչյուր նոր ցուցում                             |450           |

|___|______________________________________________________|______________|

|2. |Հայտնի դեղերի նոր զուգորդումներ                       |1200          |

|___|______________________________________________________|______________|

|3. |Նոր դեղանյութեր (նոր ակտիվ նյութեր) պարունակող դեղերի |2250          |

|   |առաջին դեղաձև,  դեղաչափ                               |              |

|___|______________________________________________________|______________|

|   |յուրաքանչյուր հաջորդ դեղաձև,  դեղաչափ                 |1200          |

|___|______________________________________________________|______________|

|4. |Հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձև,  դեղաչափ           |240           |

|___|______________________________________________________|______________|

|   |յուրաքանչյուր հաջորդ դեղաձև,  դեղաչափ և  նոր ցուցում  |60            |

|___|______________________________________________________|______________|

|5. |Բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող         |240           |

|   |պատրաստուկներ և  կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող|              |

|   |սննդային հավելումներ                                  |              |

|___|______________________________________________________|______________|

|6. |Պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպում`  կապված   |24            |

|   |արտադրանքի, արտադրող ֆիրմայի անվանման, փաթեթավորման   |              |

|   |և  արտադրանքի անվտանգության, արդյունավետության ու     |              |

|   |որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ             |              |

._________________________________________________________________________.

 

Եթե միևնույն արտադրողի` Հայաստանի Հանրապետությունում արդեն պետական գրանցում ստացած նույն դեղն արտադրվում է նաև այլ երկրներում, ապա յուրաքանչյուր հաջորդ երկրի արտադրության դեղի պետական գրանցման ժամանակ փորձաքննության վարձը գանձվում է սույն աղյուսակում հաստատված վարձի կեսի չափով»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - բնագրում 2-րդ կետ չկա

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2005
N 148-Ն
Որոշում