Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐ ...

 

 

040.0095.170205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2005 թվականի N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման 5-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 34.00 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 6000 դրամ.

դ) 34.01-38.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ.

38.01-41.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ.

41.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ».

բ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.

«զ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 35000 դրամ.

է) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը».

i

գ) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը» բառերը.

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր)».

i

ե) որոշման 2-րդ, 4-րդ և 7.1-ին կետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

զ) որոշմամբ հաստատված կարգում`

4, 5, 6, 7, 8, 14, 18, 20, 23, 26, 28 և 31-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

4-րդ կետը «դիմում-հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «և անհրաժեշտ փաստաթղթերը» բառերով.

19-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների (այսուհետ` վճարող մարմին) միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներին փոխանցված գումարների հաշվին».

20-րդ կետում «ընկերության» բառը փոխարինել «վճարող մարմնի» բառերով.

27-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքները».

29-րդ կետում «կետում» բառը փոխարինել «կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում» բառերով.

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետով.

«29.1. Երեխայի ծնվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է երեխայի ծնվելուց հետո 3 ամսվա ընթացքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկի դիմումի հիման վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի փետրվարի 3-ի

N 95-Ն որոշման

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|  Մարզը    |Գործակալու-   |               2005 թվականի համար             |

|           |թյունները     |______________________________________________|

|           |              |նախատեսված     |այդ թվում`   |2005 թվականի ՀՀ |

|           |              |միջին ամսական  |միանվագ      |պետական բյուջեով|

|           |              |գումարը (դրամ) |դրամական     |նախատեսված      |

|           |              |               |օգնությունը  |գումարի բաշխումը|

|           |              |               |(3%) (դրամ)  |ընդամենը (դրամ) |

|___________|______________|_______________|_____________|________________|

|    1      |       2      |       3       |      4      |       5        |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱՐԱՐԱՏ        |7,488,260.7    |224,647.8    |89,859,128.0    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՐՏԱՇԱՏ       |39,457,145.5   |1,183,714.4  |473,485,746.2   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Արարատ     |ՎԵԴԻ          |30,069,084.3   |902,072.5    |360,829,011.3   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՄԱՍԻՍ         |30,126,945.1   |903,808.4    |361,523,340.6   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |107,141,435.5  |3,214,243.1  |1,285,697,226.1 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱՇՏԱՐԱԿ       |38,520,824.4   |1,155,624.7  |462,249,893.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՊԱՐԱՆ        |9,015,463.7    |270,463.9    |108,185,564.3   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Արագածոտն  |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ    |10,889,484.8   |326,684.5    |130,673,817.9   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԹԱԼԻՆ         |21,427,100.0   |642,813.0    |257,125,199.6   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |79,852,872.9   |2,395,586.2  |958,234,475.2   |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱՐՄԱՎԻՐ       |37,307,277.3   |1,119,218.3  |447,687,327.6   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Արմավիր    |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ    |32,499,709.5   |974,991.3    |389,996,513.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԲԱՂՐԱՄՅԱՆ     |9,096,168.0    |272,885.0    |109,154,016.2   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |78,903,154.8   |2,367,094.6  |946,837,857.3   |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԳԱՎԱՌ         |26,872,459.5   |806,173.8    |322,469,513.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՍԵՎԱՆ         |25,388,153.6   |761,644.6    |304,657,843.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Գեղարքունիք|ՎԱՐԴԵՆԻՍ      |29,244,879.4   |877,346.4    |350,938,553.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՃԱՄԲԱՐԱԿ      |16,736,167.5   |502,085.0    |200,834,010.3   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՄԱՐՏՈՒՆԻ      |74,843,114.7   |2,245,293.4  |898,117,375.9   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |173,084,774.7  |5,192,543.2  |2,077,017,296.5 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԹՈՒՄԱՆՅԱՆ     |24,672,675.3   |740,180.3    |296,072.103.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՏԱՇԻՐ         |12,750,542.1   |382,516.3    |153,006,505.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՎԱՆԱՁՈՐ       |110,701,097.9  |3,321,032.9  |1,328,413,174.7 |

|           |______________|_______________|_____________|________________|

|Լոռի       |ՍՊԻՏԱԿ        |83,932,806.8   |2,517,984.2  |1,007,193,681.2 |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ    |45,786,404.2   |1,373,592.1  |549,436,849.9   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |277,843,526.2  |8,335,305.8  |3,334,122,314.6 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱԲՈՎՅԱՆ       |36,985,527.1   |1,109,565.8  |443,826,324.6   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՀՐԱԶԴԱՆ       |33,275,872.1   |998,276.2    |399,310,464.9   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Կոտայք     |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ    |18,241,556.0   |547,246.7    |218,898,672.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՆԱԻՐԻ         |26,739,297.3   |802,178.9    |320,871,568.0   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |115,242,252.5  |3,457,267.6  |1,382,907,030.0 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱՐԹԻԿ         |44,285,195.9   |1,328,555.9  |531,422,351.0   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՄԱՍԻԱ        |2,411,261.8    |72,337.9     |28,935,141.0    |

|           |______________|_______________|_____________|________________|

|Շիրակ      |ՄԱՐԱԼԻԿ       |13,734,801.5   |412,044.0    |164,817,618.3   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱԽՈՒՐՅԱՆ      |24,187,443.0   |725,623.3    |290,249,316.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՇՈՑՔ         |3,777,824.3    |113,334.7    |45,333,891.2    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԳՅՈՒՄՐԻ-1     |113,729,278.7  |3,411,878.4  |1,364,751,344.7 |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԳՅՈՒՄՐԻ-2     |116,502,056.0  |3,495,061.7  |1,398,024,671.6 |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |318,627,861.2  |9,558,835.8  |3,823,534,334.3 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԳՈՐԻՍ         |29,095,630.9   |872,868.9    |349,147,570.6   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԿԱՊԱՆ         |23,947,528.2   |718,425.8    |287,370,338.1   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Սյունիք    |ՄԵՂՐԻ         |5,700,957.9    |171,028.7    |68,411,495.3    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՍԻՍԻԱՆ        |15,296,509.8   |458,895.3    |183,558,117.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |74,040,626.8   |2,221,218.8  |88,487,521.5    |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԴԻԼԻՋԱՆ       |15,066,225.1   |451,986.8    |180,794,701.1   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԻՋԵՎԱՆ        |32,381,405.2   |971,442.2    |388,576,862.3   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Տավուշ     |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ   |19,415,503.1   |582,465.1    |232,986,037.1   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԲԵՐԴ          |26,719,404.5   |801,582.1    |320,632,853.7   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |93,582,537.8   |2,807,476.1  |1,122,990,454.1 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ՋԵՐՄՈՒԿ       |3,171,864.8    |95,156.8     |38,062,737.2    |

|           |______________|_______________|_____________|________________|

|Վայոց ձոր  |ՎԱՅՔ          |6,964,314.6    |208,929.4    |83,571,775.2    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԵՂԵԳՆԱՁՈՐ     |23,858,425.3   |715,752.8    |286,301,103.2   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |33,994,634.6   |1,019,839.0  |407,935,615.5   |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           |ԱՋԱՓՆՅԱԿ      |37,933,851.1   |1,138,015.5  |455,206,213.8   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՎԱՆ          |12,710,360.7   |381,310.8    |152,524,328.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԱՐԱԲԿԻՐ       |25,255,623.4   |757,668.7    |303,067,481.0   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԴԱՎԹԱՇԵՆ      |9,693,086.5    |290,792.6    |116,317,037.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ԷՐԵԲՈՒՆԻ      |43,237,974.4   |1,297,139.2  |518,855,692.7   |

|           |______________|_______________|_____________|________________|

|Երևան      |ԿԵՆՏՐՈՆ       |32,727,560.1   |981,826.8    |392,730,721.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՄԱԼԱԹԻԱ-      |38,458,462.3   |1,153,753.9  |461,501,547.6   |

|           |ՍԵԲԱՍՏԻԱ      |               |             |                |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՆՈՐ ՆՈՐՔ      |36,300,010.5   |1,089,000.3  |435,600,125.5   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ    |4,562,028.4    |136,860.9    |54,744,340.8    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ    |4,378,014.2    |131,340.4    |52,536,170.4    |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՇԵՆԳԱՎԻԹ      |46,652,034.3   |1,399,561.0  |559,824,411.4   |

|           |______________|_______________|_____________|________________|

|           |ՔԱՆԱՔԵՌ-      |24,419,928.7   |732,597.9    |293,039,144.4   |

|           |ԶԵՅԹՈՒՆ       |               |             |                |

|           |______________|_______________|_____________|________________|

|           | ընդամենը     |316,328,934.6  |9,489,868.0  |3,795,947,215.0 |

|___________|______________|_______________|_____________|________________|

|           | Ընդամենը     |1,668,642,611.7|50,059,278.4 |20,023,711,340.2|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2005
N 95-Ն
Որոշում