040.1808.291204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1808-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ծախսերի |խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|գործառական |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(փակագծերում |
|դասակարգման|ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են |
| |անվանումները |հատկացումներից|
| | |պակասեցվող, |
| | |իսկ դրական |
| | |նշանով` |
|___________| |ավելացվող |
|խում-|ենթա-| |գումարները) |
|բը |խում-| |______________|
| |բը | | տարի |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (0.0)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |

| 04 | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | 16658.9|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | 03 |Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր | 16658.9|
| | |կրթություն | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |01. Հանրակրթական դպրոցներում ուսուցման գծով | (3916.2)|
| | |պետական պատվեր | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |- Արմավիրի մարզպետարան | (3916.2)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (3916.2)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |14. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման | 20575.1|
| | |համակարգի անցած դպրոցներում ուսուցման գծով | |
| | |պետական պատվեր | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |- Արմավիրի մարզպետարան | 20575.1|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 20575.1|
|_____|_____|______________________________________________|______________|
| 14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | (16658.9)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | 06 |Այլ ծրագրեր | (16658.9)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|______________________________________________|______________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (16658.9)|
|_____|_____|______________________________________________|______________|
| | |ՀՀ կառավարություն | (16658.9)|