040.1781.221204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1781-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հակակարկտային կանյոնների ձեռքբերման և տեղադրման գործընթացում 2004 թվականին պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 44.1 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1781-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|բը |խում-|դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունը |
| |բը |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |(ավելացումները նշված |
| | |իրականացնող մարմինների անվանումները |են դրական նշանով, իսկ|
| | | |նվազեցումները` |
| | | |փակագծերում) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |- |
| | |_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|10 | |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ|(22,930.0) |
| | |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |07 |Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և |(22,930.0) |
| | |այլ ծրագրեր | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |08. Գյուղատնտեսությունում |(20,000.0) |
| | |ապահովագրական ռիսկերի գնահատում | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |(20,000.0) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |(20,000.0) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |09. Հայաստանի Հանրապետությունում |(2,930.0) |
| | |գյուղատնտեսական կենդանիների | |
| | |համարակալում և հաշվառում | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |(2,930.0) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |(2,930.0) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |22,930.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |06 |Այլ ծրագրեր |22,930.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |22,930.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարություն |22,930.0 |
._________________________________________________________________________.