Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1778.221204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1778-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մարտի 3-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 104-Ա որոշման 2-րդ կետով հաստատված` 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծրագրի գծով ծախսերը` 200,000.0 հազ. դրամի չափով, 2005 թվականի ընթացքում կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության ներքո գտնվող միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1778-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական         |Ցուցանիշների         |

|բը   |խում-|դասակարգման խմբերի և  ենթախմբերի,      |փոփոխությունը        |

|     |բը   |բյուջետային ծախսերի տնտեսագիտական      |(ավելացումները նշված |

|     |     |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող  |են դրական նշանով, իսկ|

|     |     |ծրագրերի և  դրանք իրականացնող          |նվազեցումները`       |

|     |     |մարմինների անվանումները                |փակագծերում)         |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       |-                    |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|02   |     |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ                         |200,000.0            |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |01   |Ռազմական կարիքներ                      |200,000.0            |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |01. Ռազմական կարիքների բավարարում      |200,000.0            |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ պաշտպանության նախարարություն        |200,000.0            |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |200,000.0            |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ          |(200,000.0)          |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |06   |Այլ ծրագրեր                            |(200,000.0)          |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  |(200,000.0)          |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ կառավարություն                      |(200,000.0)          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1778-Ն
Որոշում