Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1772.221204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1772-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համար սպառազինության ու գույքի փոխադրման գծով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ առկա պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից 99,443.0 հազ. դրամի չափով հատկացումները կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբի «02. Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև 2004 թվականի ավարտը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար 20 հազ. տոննա բեռի փոխադրման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից 73,198.8 հազ. դրամի չափով հատկացումները կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբի «01. Ռազմական կարիքների բավարարում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գծով նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1772-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա- | Բյուջետային ծախսերի գործառական  |Ցուցանիշների փոփոխությունը|

|բը   |խումբը|դասակարգման խմբերի և  ենթախմբերի,| (ավելացումները նշված են  |

|     |      |      ֆինանսավորվող ծրագրերի     |    դրական նշանով, իսկ    |

|     |      |բյուջետային ծախսերի տնտեսագիտական|      նվազեցումները`      |

|     |      |  դասակարգման հոդվածների և  այդ  |       փակագծերում)       |

|     |      | ծրագրերն իրականացնող մարմինների |                          |

|     |      |         անվանումները            |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 |                         -|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |այդ թվում`                       |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|   02|      |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ                   |                  172641.8|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |այդ թվում`                       |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|     |    01|Ռազմական կարիքներ                |                   73198.8|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |այդ թվում`                       |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |01. Ռազմական կարիքների բավարարում|                   73198.8|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |ՀՀ պաշտպանության նախարարություն  |                   73198.8|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |02. Պաշտպանության բնագավառի այլ  |                          |

|     |      |ծախսեր                           |                   99443.0|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |Այլ մարմիններ                    |                   99443.0|

|_____|______|_________________________________|__________________________|

|   14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ    |                (172641.8)|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |այդ թվում`                       |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|     |    06|Այլ ծրագրեր                      |                (172641.8)|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |այդ թվում`                       |                          |

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |01. ՀՀ կառավարության պահուստային |                          |

|     |      |ֆոնդ                             |                (172641.8)|

|_____|______|_________________________________|__________________________|

|     |      |ՀՀ կառավարություն                |                (172641.8)|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1772-Ն
Որոշում