040.1771.221204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1771-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 528-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Ջրային աղբյուրների գույքագրման ծրագիրը հաստատելու մասին» N 528-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն «Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագրում կատարված փոփոխության շրջանակներում լրացուցիչ կատարված աշխատանքների ֆինանսավորումը` 4,032.7 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1771-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|բը |խում-|դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունը |
| |բը |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |(ավելացումները նշված |
| | |իրականացնող մարմինների անվանումները |են դրական նշանով, իսկ|
| | | |նվազեցումները` |
| | | |փակագծերում) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|11 | |ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ |4,032.7 |
| | |(բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ| |
| | |ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |06 |Բնապահպանական այլ միջոցառումներ |4,032.7 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |06. Ջրային աղբյուրների գույքագրում |4,032.7 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ բնապահպանության նախարարություն |4,032.7 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |(4,032.7) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |06 |Այլ ծրագրեր |(4,032.7) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |(4,032.7) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարություն |(4,032.7) |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1771-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
._________________________________________________________________________.
| Աշխատանքի հիմնական ցուցանիշները |2004 թվականի |
|__________________________________________________________|ֆինանսավորման |
| Ծրագրով նախատեսված աշխատանքները |սահմանագումարը|
| |(հազ. դրամ) |
|__________________________________________________________|______________|
| նկարագիրը և փուլերը | չափի |ծավալը|միավորի |Ընդհանուր| տարի |
| |միավորը | |արժեքը` |արժեքը` | |
| | | |ներառյալ|ներառյալ | |
| | | |ԱԱՀ-ն |ԱԱՀ-ն | |
| | | |(հազ. |(հազ. | |
| | | |դրամ) |դրամ) | |
|______________________|_________|______|________|_________|______________|
|1. ՀՀ Արագածոտնի մարզի| | | | | |
|ստորերկրյա քաղցրահամ | | | | | |
|ջրերի ջրառու | | | | | |
|հորատանցքերի | | | | | |
|գույքագրում, | | | | | |
|տեխնիկական վիճակի | | | | | |
|ուսումնասիրում և | | | | | |
|կադաստրի ստեղծում |հորատանցք|210 |29.80 |6258.00 |6258 |
|______________________|_________|______|________|_________|______________|
|2. ՀՀ Արագածոտնի մարզի| | | | | |
|ստորերկրյա քաղցրահամ | | | | | |
|ջրերի բնաղբյուրների | | | | | |
|գույքագրում, | | | | | |
|տեխնիկական վիճակի | | | | | |
|ուսումնասիրում և | | | | | |
|կադաստրի ստեղծում |բնաղբյուր|315 |27.38 |8624.70 |8624.7 |
|______________________|_________|______|________|_________|______________|
|Ընդամենը | | | |14882.7 |14882.7 |
._________________________________________________________________________.