Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1739.201204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1739-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համար գույքի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը` 5000.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1739-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման    |Ցուցանիշների  |

|ծախսերի    |խմբերի և  ենթախմբերի, ֆինանսավորվող           |փոփոխությունը |

|գործառական |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների      |(ավելացումները|

|դասակարգման|անվանումները                                  |նշված են      |

|           |                                              |դրական նշանով,|

|___________|                                              |իսկ           |

|խում-|ենթա-|                                              |նվազեցումները`|

|բը   |խում-|                                              |փակագծերում)  |

|     |բը   |                                              |              |

|_____|_____|______________________________________________|______________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                              |           0.0|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |այդ թվում`                                    |              |

|_____|_____|______________________________________________|______________|

|  01 |     |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ     |        5000.0|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |այդ թվում`                                    |              |

|     |     |______________________________________________|______________|

|     |  01 |Օրենսդիր մարմին, պետական կառավարում           |        5000.0|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |այդ թվում`                                    |              |

|     |     |______________________________________________|______________|

|     |     |03. Գործադիր իշխանության, պետական կառավարման  |        5000.0|

|     |     |հանրապետական և  տարածքային կառավարման         |              |

|     |     |մարմինների պահպանում                          |              |

|     |     |______________________________________________|______________|

|     |     |ՀՀ կառավարության աշխատակազմ                   |        5000.0|

|_____|_____|______________________________________________|______________|

|  14 |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ                 |      (5000.0)|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |այդ թվում`                                    |              |

|     |     |______________________________________________|______________|

|     |  06 |Այլ ծրագրեր                                   |      (5000.0)|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |այդ թվում`                                    |              |

|     |     |______________________________________________|______________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ         |      (5000.0)|

|     |     |______________________________________________|______________|

|     |     |ՀՀ կառավարություն                             |      (5000.0)|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1739-Ն
Որոշում