040.1721.181204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացնել 70000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1721-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|բը |խում-|դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունը |
| |բը |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |(ավելացումները նշված |
| | |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |են դրական նշանով, իսկ|
| | |իրականացնող մարմինների անվանումները |նվազեցումները` |
| | | |փակագծերում) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | | | տարի |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|07 | |ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ |(70000.0) |
| | |ԿՐՈՆ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |10 |Հեռուստառադիոհաղորդումներ |(70000.0) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |03. «Հայաստանի հանրային |(70000.0) |
| | |ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում| |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Հայաստանի հանրային |(70000.0) |
| | |հեռուստառադիոընկերության խորհուրդ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Ձեռնարկություններին և |(70000.0) |
| | |կազմակերպություններին տրվող | |
| | |սուբսիդիաներ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |70000.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |06 |Այլ ծրագրեր |70000.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |70000.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարություն |70000.0 |
._________________________________________________________________________.