040.1714.161204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխմանը համապատասխան նույն հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «04. Նպաստ աշխատանքի դիմաց» ծախսային ծրագրով ավելացված հատկացումների հաշվին մարել 2003 թվականի արդյունքներով նշված ծրագրով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով առաջացած պարտքը` 1233.4 հազ. դրամի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1714-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |«Հայաստանի |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |Հանրապետության 2004 |
|դասակարգման|ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |թվականի պետական |
| |իրականացնող մարմինների անվանումները |բյուջեի մասին» ՀՀ |
|___________| |օրենքի N 1 |
|խում-|ենթա-| |հավելվածում և |
|բը |խում-| |փոփոխություններ ՀՀ |
| |բը | |կառավարության 2004 |
| | | |թվականի փետրվարի 12-ի|
| | | |N 216-Ն որոշման N 5 |
| | | |հավելվածում |
| | | |_____________________|
| | | | տարի |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |0 |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| 06 | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ | |
| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |03 |ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ | |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |01. Աղքատության ընտանեկան նպաստ և |(1233.4) |
| | |միանվագ դրամական օգնություն | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |(1233.4) |
| | |նախարարություն | |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |(1233.4) |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Նպաստներ |(1233.4) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |04. Նպաստ աշխատանքի դիմաց |1233.4 |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |1233.4 |
| | |նախարարություն | |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |1233.4 |
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |Նպաստներ |1233.4 |
._________________________________________________________________________.