Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

04.04.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.2004  -ից մինչեւ   04.04.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 21.03.13 թիվ 267-Ն որոշում)

i

040.1661.091204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1661-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 122 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1661-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը:

2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:

3. Դիվանագետների ատեստավորումն անցկացվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում դիվանագիտական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց վրա` միայն աստիճանային առաջխաղացումն ապահովելու մասով:

5. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:

6. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:

7. Դիվանագետի ատեստավորումը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները ենթակա են ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս զբաղեցնող դիվանագետն ատեստավորման ենթակա չէ, եթե ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունն ստուգելու նպատակով:

9. Ատեստավորման ենթակա դիվանագետները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Անմիջական ղեկավարն ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի դիվանագետի մասին տվյալներ և նրա գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դիվանագետի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարեկան մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում դիվանագետի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավական ուժ չունեն:

Դիվանագետն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:

Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և դիվանագետի առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):

11. Ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի ձևով:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ դիվանագետների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ատեստավորվող դիվանագետին տալու մինչև 3 հարց:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

12. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան.

բ) շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան.

գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

դ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

13. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումից անմիջապես հետո:

14. Դիվանագետն իրավունք ունի ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը բողոքարկելու մինչև այդ որոշումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացնելը:

15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը (իսկ բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին իր կարծիքը) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) դիվանագետին ավելի բարձր դիվանագիտական աստիճան շնորհելու կամ տվյալ դիվանագիտական աստիճանը շնորհելու իրավասու մարմին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

բ) դիվանագետի վերապատրաստում անցնելու մասին.

գ) դիվանագետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում ընդունվում է նաև դիվանագետի` վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում:

16. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ատեստավորման արդյունքում ընդունված որոշման հիման վրա արձակում է համապատասխան հրաման` ոչ ուշ, քան այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2004
N 1661-Ն
Որոշում