Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1669.091204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1669-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության եզդիների համայնքի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների ուսումնական ծրագրերի մշակման և դասագրքերի տպագրության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 2-ի

N 1669-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական    |Վերաբաշխում «Հայաստանի    |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի, |Հանրապետության 2004       |

|գործառական |տնտեսագիտական դասակարգման         |թվականի պետական բյուջեի   |

|դասակարգման|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի|մասին» ՀՀ օրենքի N 1      |

|           |և  դրանք իրականացնող մարմինների   |հավելվածում և             |

|           |անվանումները                      |փոփոխություններ ՀՀ        |

|           |                                  |կառավարության 2004 թվականի|

|           |                                  |փետրվարի 12-ի N 216-Ն     |

|           |                                  |որոշման N 5 հավելվածում   |

|           |                                  |(փակագծերում նշված են     |

|           |                                  |հատկացումներից պակասեցվող,|

|           |                                  |իսկ դրական նշանով`        |

|           |                                  |ավելացվող գումարները)     |

|___________|                                  |__________________________|

|խում-|ենթա-|                                  |  1-ին  | 9 ամիս |  տարի  |

|բը   |խում-|                                  |կիսամյակ|        |        |

|     |բը   |                                  |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|04   |03   |01. Հանրակրթական դպրոցներում      |   -    |   -    |(7520.0)|

|     |     |ուսուցման գծով պետական պատվեր     |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |ՀՀ կրթության և  գիտության         |   -    |   -    |(7520.0)|

|     |     |նախարարություն                    |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |    այդ թվում`                    |        |        |        |

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման   |   -    |   -    |(7520.0)|

|     |     |ծախսեր                            |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|04   |03   |04. Տարրական, հիմնական և          |   -    |   -    |7520.0  |

|     |     |միջնակարգ ընդհանուր կրթություն    |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |ՀՀ կրթության և  գիտության         |   -    |   -    |7520.0  |

|     |     |նախարարություն                    |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |    այդ թվում`                    |        |        |        |

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման   |   -    |   -    |7520.0  |

|     |     |ծախսեր                            |        |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 1669-Ն
Որոշում