Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1634.041204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1634-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրական գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից կատարվող հատկացումների ֆինանսավորումը` 6000.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Մշակութային միջոցառումների իրականացման սուբսիդավորում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1634-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական         |Ցուցանիշների         |

|բը   |խում-|դասակարգման խմբերի և  ենթախմբերի,      |փոփոխությունը        |

|     |բը   |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք        |(ավելացումները նշված |

|     |     |իրականացնող մարմինների անվանումները    |են դրական նշանով, իսկ|

|     |     |                                       |նվազեցումները`       |

|     |     |                                       |փակագծերում)         |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|07   |     |ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ    |6,000.0              |

|     |     |ԿՐՈՆ                                   |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |06   |Արվեստ                                 |6,000.0              |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |04. Մշակութային միջոցառումների         |6,000.0              |

|     |     |իրականացման սուբսիդավորում             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ մշակույթի և  երիտասարդության        |6,000.0              |

|     |     |հարցերի նախարարություն                 |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |Ձեռնարկություններին և                  |6,000.0              |

|     |     |կազմակերպություններին տրվող            |                     |

|     |     |սուբսիդիաներ                           |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ          |(6,000.0)            |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |06   |Այլ ծրագրեր                            |(6,000.0)            |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  |(6,000.0)            |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ կառավարություն                      |(6,000.0)            |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2004
N 1634-Ն
Որոշում