Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1633.041204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1633-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն, ԱՊՐԻԼԻ 14-Ի N 466-Ա ԵՎ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 529-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 466-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման տեքստից հանել «Ախուրյան-Հայկաձոր» բառերը, իսկ «3000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2500.0 հազ. դրամ» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին տեխնիկական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 529-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1633-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |      Բյուջետային ծախսերի     |   Վերաբաշխում «Հայաստանի    |

|  ծախսերի   |    գործառական դասակարգման    | Հանրապետության 2004 թվականի |

|գործառական  |     խմբերի և  ենթախմբերի,    |   պետական բյուջեի մասին»    |

|դասակարգման |  ֆինանսավորվող ծրագրերի և    |ՀՀ օրենքի N 1 հավելվածում և  |

|            | դրանք իրականացնող մարմինների |      փոփոխություններ ՀՀ     |

|            |         անվանումները         |  կառավարության 2004 թվականի |

|            |                              |փետրվարի 12-ի N 216-Ն որոշման|

|            |                              |  N 5 հավելվածում (բացասական |

|            |                              |  նշանով նշված են պակասեցվող,|

|            |                              |      իսկ դրական նշանով`     |

|            |                              |    ավելացվող գումարները)    |

|____________|______________________________|_____________________________|

|խում-|ենթա- |                              |             տարի            |

|բը   |խումբը|                              |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|   11|      |ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ  |                             |

|     |      |ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ       |                             |

|     |      |վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ  |                             |

|     |      |ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ              |                        500,0|

|     |      |______________________________|_____________________________|

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |    05|Բնության հատուկ պահպանվող     |                             |

|     |      |տարածքներ                     |                        500,0|

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |07. Տեխնիկական աջակցություն   |                             |

|     |      |«Խոսրովի անտառ» և  «Շիկահող»  |                             |

|     |      |պետական արգելոցներին          |                        500,0|

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ՀՀ բնապահպանության            |                             |

|     |      |նախարարություն                |                        500,0|

|_____|______|______________________________|_____________________________|

|   14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |    06|Այլ ծրագրեր                   |                       -500,0|

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |01. ՀՀ կառավարության          |                             |

|     |      |պահուստային ֆոնդ              |                       -500,0|

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ՀՀ կառավարություն             |                       -500,0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1633-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |    Սարքավորման անվանումը     | Չափի  |Ձեռք-   |Միավորի|Ֆինանսավորման|

|ը/կ|    (մակնիշը) և  ՊՈԱԿ-ները    |միավորը|բերում- | գինը  |   ծավալը    |

|   |                              |       |ների    | (հազ. | (հազ. դրամ) |

|   |                              |       |ծավալը  | դրամ) |_____________|

|   |                              |       |        |       |    տարի     |

|___|______________________________|_______|________|_______|_____________|

|1. |«ՈՒԱԶ» մակնիշի մարդատար       |       |        |       |             |

|   |ավտոմեքենա` «Խոսրովի անտառ»   |       |        |       |             |

|   |պետական արգելոցի համար        |հատ    |       1| 4500,0|       4500.0|

|___|______________________________|_______|________|_______|_____________|

|2. |Համակարգիչ (հավաքածու`        |       |        |       |             |

|   |ներառյալ տպիչը)` «Խոսրովի     |       |        |       |             |

|   |անտառ» պետական արգելոցի համար |հատ    |       2|  500,0|       1000.0|

|___|______________________________|_______|________|_______|_____________|

|3. |Համակարգիչ (հավաքածու`        |       |        |       |             |

|   |ներառյալ տպիչը)` «Շիկահող»    |       |        |       |             |

|   |պետական արգելոցի համար        |հատ    |       2|  500,0|       1000.0|

|___|______________________________|_______|________|_______|_____________|

|   |Ընդամենը                      |       |        |       |       6500.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2004
N 1633-Ն
Որոշում