Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1615.011204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման-վերակառուցման աշխատանքների իրականացման ապահովման` 28,249.4 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների գնման այլ ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների համաձայն 2004 թվականի ապրիլի 1-ից մատակարարվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների թանկացման հետևանքով լրացուցիչ` 14,100.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր» հոդվածով) և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինտերնետային կապուղիների գործող համակարգի շահագործման` 14,000.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) ֆինանսավորմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գծով նախատեսված հատկացումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1615-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա- | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ցուցանիշների  |

|բը   |խումբը|խմբերի և  ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի| փոփոխությունը |

|     |      |     բյուջետային ծախսերի տնտեսագիտական      |(ավելացումները |

|     |      |դասակարգման հոդվածների և  դրանք իրականացնող |նշված են դրական|

|     |      |          մարմինների անվանումները           |  նշանով, իսկ  |

|     |      |                                            |նվազեցումները` |

|     |      |                                            | փակագծերում)  |

|_____|______|____________________________________________|_______________|

|     |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |              -|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|   03|      |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ    |               |

|     |      |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ   |       56,349.4|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|     |    01|Հասարակական կարգի պահպանություն             |       56,349.4|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |02. Հասարակական կարգի պահպանության ապահովում|       56,349.4|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն    |       56,349.4|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |Ապրանքների գնման այլ ծախսեր                 |       28,249.4|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման     |               |

|     |      |ծախսեր                                      |       14,100.0|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |       14,100.0|

|     |      |____________________________________________|_______________|

|   14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ               |     (56,349.4)|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|     |    06|Այլ ծրագրեր                                 |     (56,349.4)|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |այդ թվում`                                  |               |

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |     (56,349.4)|

|     |      |____________________________________________|_______________|

|     |      |ՀՀ կառավարություն                           |     (56,349.4)|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2004
N 1615-Ն
Որոշում