040.1584.251104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1584-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը մատուցված ծառայությունների դիմաց վճարում կատարելու գծով ծախսերի ֆինանսավորումը` 266.7 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 18-ի
N 1584-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|բը |խում-|դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունը |
| |բը |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |(ավելացումները նշված |
| | |իրականացնող մարմինների անվանումները |են դրական նշանով, իսկ|
| | | |նվազեցումները` |
| | | |փակագծերում) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |- |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|01 | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ |134683,5 |
| | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |01 |Օրենսդիր մարմին, պետական կառավարում |134683,5 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |03. Գործադիր իշխանության պետական |134683,5 |
| | |կառավարման հանրապետական և տարածքային | |
| | |կառավարման մարմինների ապարատի պահպանում| |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարության աշխատակազմ |134683,5 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |(134683,5) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| |06 |Այլ ծրագրեր |(134683,5) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |(134683,5) |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարություն |(134683,5) |
._________________________________________________________________________.