(ուժը կորցրել է 16.01.98 թիվ 15 որոշում)
i
040.0136.170597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 1997 թ. թիվ 136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» թիվ 417 որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի թիվ 205 որոշման խմբագրությամբ կատարել հետևյալ լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը և որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրը «Հայաստանի Հանրապետություն» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերով.
բ) որոշումը լրացնել նոր` 4-րդ կետով.
i
«4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ»: