Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1547.221104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2004 թվականի N 1547-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքների ավտոմատացման նպատակով ինտերնետային կայքի պահպանման և հեռախոսակապից օգտվելու դիմաց վճարումների ֆինանսավորումը` 1000.0 հազ. դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 11-ի

N 1547-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական         |Ցուցանիշների         |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,      |փոփոխությունը        |

|գործառական |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք        |(ավելացումները նշված |

|դասակարգման|իրականացնող մարմինների անվանումները    |են դրական նշանով, իսկ|

|           |                                       |նվազեցումները`       |

|___________|                                       |փակագծերում)         |

|խում-|ենթա-|                                       |                     |

|բը   |խում-|                                       |                     |

|     |բը   |                                       |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       |0,0                  |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|01   |     |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ              |1000,0               |

|     |     |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                        |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |05   |Ընդհանուր բնույթի իրավական             |1000,0               |

|     |     |գործունեություն                        |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |01. Գործադիր իշխանության, պետական      |1000,0               |

|     |     |կառավարման հանրապետական և  տարածքային  |                     |

|     |     |կառավարման մարմինների պահպանում        |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ արդարադատության նախարարություն      |1000,0               |

|_____|_____|_______________________________________|_____________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ          |(1000,0)             |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |06   |Այլ ծրագրեր                            |(1000,0)             |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |այդ թվում`                             |                     |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  |(1000,0)             |

|     |     |_______________________________________|_____________________|

|     |     |ՀՀ կառավարություն                      |(1000,0)             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.2004
N 1547-Ն
Որոշում