040.1507.151104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի գծով նախորդ տարվա արդյունքներով առաջացած պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 2285.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճար» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1507-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային | Բյուջետային ծախսերի | Վերաբաշխում «Հայաստանի |
| ծախսերի | գործառական դասակարգման | Հանրապետության 2004 թվականի |
|գործառական | խմբերի և ենթախմբերի, | պետական բյուջեի մասին» ՀՀ |
|դասակարգման | տնտեսագիտական դասակարգման | օրենքի N 1 հավելվածում և |
| | հոդվածների, ֆինանսավորվող | փոփոխություններ ՀՀ |
| |ծրագրերի և դրանք իրականացնող | կառավարության 2004 թվականի |
| | մարմինների անվանումները |փետրվարի 12-ի N 216-Ն որոշման|
| | |N 5 հավելվածում (փակագծերում |
| | | նշված են հատկացումներից |
| | | պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող գումարները)|
|____________|______________________________|_____________________________|
|խում-|ենթա- | | տարի |
|բը |խումբը| | |
|_____|______|______________________________|_____________________________|
| 03| 01|03. Քրեակատարողական համակարգի | |
| | |պահպանում | (2285.3)|
|_____|______|______________________________|_____________________________|
| | |ՀՀ արդարադատության | |
| | |նախարարություն | (2285.3)|
|_____|______|______________________________|_____________________________|
| | |այդ թվում` | |
|_____|______|______________________________|_____________________________|
| | |Կապի ծառայությունների վճարներ | (2285.3)|
|_____|______|______________________________|_____________________________|
| 14| 06|01. ՀՀ կառավարության | |
| | |պահուստային ֆոնդ | 2285.3|
|_____|______|______________________________|_____________________________|
| | |ՀՀ կառավարություն | 2285.3|
|_____|______|______________________________|_____________________________|
| | |Այլ ծառայությունների | |
| | |ձեռքբերման ծախսեր | 2285.3|
._________________________________________________________________________.