040.1502.151104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվի ավելացման հետ կապված պահպանման ծախսերի լրացուցիչ ֆինանսավորումը` 2418.3 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 2005.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 413.3 հազ. դրամ):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1502-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունը |
|գործառական |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |(ավելացումները նշված |
|դասակարգման|իրականացնող մարմինների անվանումները |են դրական նշանով, իսկ|
| | |նվազեցումները` |
|___________| |փակագծերում) |
|խում-|ենթա-| | |
|բը |խում-| | |
| |բը | | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |0.0 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|01 | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ |2418.3 |
| | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| | |_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
| | |_______________________________________|_____________________|
| |01 |Օրենսդիր մարմին, պետական կառավարում |2418.3 |
| | |_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
| | |_______________________________________|_____________________|
| | |03. Գործադիր իշխանության, պետական |2418.3 |
| | |կառավարման հանրապետական և տարածքային | |
| | |կառավարման մարմինների պահպանում | |
| | |_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարության աշխատակազմ |2418.3 |
|_____|_____|_______________________________________|_____________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |(2418.3) |
| | |_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
| | |_______________________________________|_____________________|
| |06 |Այլ ծրագրեր |(2418.3) |
| | |_______________________________________|_____________________|
| | |այդ թվում` | |
| | |_______________________________________|_____________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |(2418.3) |
| | |_______________________________________|_____________________|
| | |ՀՀ կառավարություն |(2418.3) |
._________________________________________________________________________.