040.1475.031104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման N 1 հավելվածի 141-րդ և 142-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
| Միջոցառման անվանումը | Նպատակը | Կատարողը | Ժամկետը |
|__________________________|________________|______________|__________|
|141. «Ապահովագրական |ՀՀ կառավարության|ՀՀ ֆինանսների |2004 թ. |
|պահուստների տեսակները, |2003 թ. հունիսի |և էկոնոմիկայի|դեկտեմբերի|
|դրանց ձևավորման և |17-ի N 691-Ա |նախարարություն|3-րդ |
|տեղաբաշխման կարգը |որոշմամբ | |տասնօրյակ |
|հաստատելու մասին» ՀՀ |հավանության | | |
|կառավարության որոշման |արժանացած | | |
|նախագիծը ՀՀ կառավարություն|ծրագրի 4.2.3-րդ | | |
|ներկայացնելը |կետի ութերորդ | | |
| |պարբերության | | |
| |պահանջի կատարման| | |
| |ապահովում | | |
|__________________________|________________|______________|__________|
|142. «Ապահովագրական |ՀՀ կառավարության|ՀՀ ֆինանսների |2004 թ. |
|ընկերությունների |2003 թ. հունիսի |և էկոնոմիկայի|դեկտեմբերի|
|գործունեության հիմնական |17-ի N 691-Ա |նախարարություն|3-րդ |
|տնտեսական նորմատիվների |որոշմամբ | |տասնօրյակ |
|չափը, ձևավորման և |հավանության | | |
|հաշվարկման կարգը |արժանացած | | |
|հաստատելու մասին» ՀՀ |ծրագրի 4.2.3-րդ | | |
|կառավարության որոշման |կետի ութերորդ | | |
|նախագիծը ՀՀ կառավարություն|պարբերության | | |
|ներկայացնելը |պահանջի կատարման| | |
| |ապահովում | | |
._____________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ