040.1473.031104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարն ավելացնելու, Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 542-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում և 3-րդ կետում «11,846,854.4» թիվը փոխարինել «11,948,660.1» թվով.
բ) որոշման 1-ին կետի «բ» և 3-րդ կետի «ա» ենթակետերում «368,194.3» թիվը փոխարինել «470,000.0» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ