Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1356.111004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2004 թվականի N 1356-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետության 2004 թվականի կարիքները բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների օգտագործման արդյունքում առաջացած տնտեսումները տնօրինելու համար և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Երևան քաղաքի «Նոր Նորք» ուսանողական ավանի N 1 մասնաշենքի սանհանգույցների ամբողջական վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը հատկացնել 6,890.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1356-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |     Բյուջետային ծախսերի      |   Վերաբաշխում «Հայաստանի    |

|  ծախսերի   |    գործառական դասակարգման    | Հանրապետության 2004 թվականի |

|գործառական  |     խմբերի և  ենթախմբերի,    |  պետական բյուջեի մասին» ՀՀ  |

|դասակարգման |  տնտեսագիտական դասակարգման   |  օրենքի N 1 հավելվածում և   |

|            |  հոդվածների, ֆինանսավորվող   |     փոփոխություններ ՀՀ      |

|            |ծրագրերի և  դրանք իրականացնող |  կառավարության 2004 թվականի |

|            |   մարմինների անվանումները    |փետրվարի 12-ի N 216-Ն որոշման|

|            |                              | N 5 հավելվածում (փակագծերում|

|            |                              |   նշված են հատկացումներից   |

|            |                              |    պակասեցվող, իսկ դրական   |

|            |                              |նշանով` ավելացվող գումարները)|

|____________|                              |_____________________________|

|խում-|ենթա- |                              |            տարի             |

|բը   |խումբը|                              |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ               |              -              |

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|   06|      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ|                             |

|     |      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ      |          (13200,0)          |

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |    04|Սոցիալական ապահովության       |                             |

|     |      |միջոցառումներ                 |          (13200,0)          |

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |09. Փախստականների սոցիալական  |                             |

|     |      |խնդիրների լուծման             |                             |

|     |      |միջոցառումներ                 |          (13200,0)          |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ՀՀ կառավարությանն առընթեր     |                             |

|     |      |միգրացիայի և  փախստականների   |                             |

|     |      |վարչություն                   |          (13200,0)          |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ընթացիկ ներքին այլ            |                             |

|     |      |տրանսֆերտային վճարներ         |          (13200,0)          |

|_____|______|______________________________|_____________________________|

|   14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |           13200,0           |

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |    06|Այլ ծրագրեր                   |           13200,0           |

|     |      |այդ թվում`                    |                             |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |01. ՀՀ կառավարության          |                             |

|     |      |պահուստային ֆոնդ              |           13200,0           |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |ՀՀ կառավարություն             |           13200,0           |

|_____|______|______________________________|_____________________________|

|     |      |այլ ծառայությունների          |                             |

|     |      |ձեռքբերման ծախսեր             |           13200,0           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2004
N 1356-Ն
Որոշում