040.1155.300804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2004 թվականի N 1155-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 26-ի
N 1155-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և |Հանրապետության 2004 թվականի |
|գործառական |ենթախմբերի, տնտեսագիտական |պետական բյուջեի մասին» ՀՀ |
|դասակարգման|դասակարգման հոդվածների, |օրենքի N 1 հավելվածում և |
|___________|ֆինանսավորվող ծրագրերի և |փոփոխություններ ՀՀ |
|խում-|ենթա-|դրանք իրականացնող |կառավարության 2004 թվականի |
|բը |խում-|մարմինների անվանումները |փետրվարի 12-ի N 216-Ն որոշման|
| |բը | |N 5 հավելվածում (փակագծերում |
| | | |նշված են հատկացումներից |
| | | |պակասեցվող, իսկ դրական |
| | | |նշանով` ավելացվող գումարները)|
| | | |_____________________________|
| | | | ինն ամիս | տարի |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| 08 | |Բնակարանային-կոմունալ | (717.200)| (717.200)|
| | |տնտեսություն | | |
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | 02 |Բնակարանային տնտեսություն և | (717.200)| (717.200)|
| | |բնակարանային շինարարություն | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | |06. Բազմաբնակարան շենքերի համար| (717.200)| (717.200)|
| | |ջրաչափերի ձեռքբերում և | | |
| | |տեղադրում | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր | (717.200)| (717.200)|
| | |ջրային տնտեսության պետական | | |
| | |կոմիտե | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| 10 | |Գյուղատնտեսություն, անտառային | 717.200| 717.200|
| | |և ջրային տնտեսություն, | | |
| | |ձկնաբուծություն | | |
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | 07 |Տոհմաբուծություն, | 717.200| 717.200|
| | |սերմնաբուծություն և այլ | | |
| | |ծրագրեր | | |
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | |07. Ոռոգման համակարգերի | 717.200| 717.200|
| | |սուբսիդավորում | | |
|_____|_____|_______________________________|______________|______________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր | 717.200| 717.200|
| | |ջրային տնտեսության պետական | | |
| | |կոմիտե | | |
._________________________________________________________________________.