040.1139.190804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2004 թվականի N 1139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
5. Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի ուղեանցի և Երևան-Սևան մայրուղու ուղեանցի (Ավանի խճուղու հատումում) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար Երևանի քաղաքապետարանին 2004 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 29,700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի ուղեանցի գծով` 16,100.0 հազ. դրամ, և Երևան-Սևան մայրուղու ուղեանցի (Ավանի խճուղու հատումում) գծով` 13,600.0 հազ. դրամ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1139-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և |Հանրապետության 2004 թվականի|
|գործառական |ենթախմբերի, բյուջետային ծախսերի |պետական բյուջեի մասին» ՀՀ |
|դասակարգման |տնտեսագիտական դասակարգման |օրենքի N 1 հավելվածում և |
| |հոդվածների, ֆինանսավորվող |փոփոխություններ ՀՀ |
| |ծրագրերի և դրանք իրականացնող |կառավարության 2004 թվականի |
| |մարմինների անվանումները |փետրվարի 12-ի N 216-Ն |
| | |որոշման N 5 հավելվածում |
| | |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից պակասեցվող, |
| | |իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|____________|________________________________|___________________________|
|խում-|ենթա- | |ինն ամիս |տարի |
|բը |խումբը| | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| 12| |ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ | | |
| | |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ | (41700,0)| (29,700,0)|
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | 07|Ճանապարհային տնտեսություն | (41700,0)| (29,700,0)|
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |04. Տրանսպորտային օբյեկտների | | |
| | |շինարարություն | (56700,0)| (61,800,0)|
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |Երևանի քաղաքապետարան | (56700,0)| (61,800,0)|
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |կապիտալ շինարարության ծախսեր | (56700,0)| (61,800,0)|
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |05. Տրանսպորտային օբյեկտների | | |
| | |հիմնանորոգում | 15000,0 | 32,100,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |Երևանի քաղաքապետարան | 15000,0 | 32,100,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |կապիտալ նորոգումների ծախսեր | 15000,0 | 32,100,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| 14| |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 41700,0 | 29,700,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | 06|Այլ ծրագրեր | 41700,0 | 29,700,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային| | |
| | |ֆոնդ | 41700,0 | 29,700,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |ՀՀ կառավարություն | 41700,0 | 29,700,0 |
|_____|______|________________________________|_____________|_____________|
| | |այլ ծառայությունների ձեռքբերման | | |
| | |ծախսեր | 41700,0 | 29,700,0 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1139-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Ծրագրերի և |Կապիտալ |Ցուցանիշների փոփոխությունը |
|ծախսերի |կատարողների |ծախսերի |(ավելացումները նշված են դրական |
|գործառական |անվանումները |ընդհանուր|նշանով, իսկ նվազեցումները` |
|դասակարգման| |ծավալը |փակագծերով) |
| | | |__________________________________|
| | | |այդ թվում` ըստ ծախսատեսակների |
|___________| | |__________________________________|
|խում-|ենթա-| | |կապիտալ |հիմնա- |նախագծահե-|այլ |
|բը |խում-| | |շինարա- |նորո- |տազոտական,|կապի-|
| |բը | | |րություն |գում |երկրաբանա-|տալ |
| | | | | | |հետախուզա-|ծախ- |
| | | | | | |կան և |սեր |
| | | | | | |գեոդեզիա- | |
| | | | | | |քարտեզա- | |
| | | | | | |գրական աշ-| |
| | | | | | |խատանքներ | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ |(29700.0)|(61800.0)|32100.0| - | - |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |այդ թվում` | | | | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |ԵՐԵՎԱՆԻ | | | | | |
| | |ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ |(29700.0)|(61800.0)|32100.0| - | - |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |այդ թվում` | | | | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| 12| 07|04. | | | | | |
| | |Տրանսպորտային | | | | | |
| | |օբյեկտների | | | | | |
| | |շինարարություն |(61800.0)|(61800.0)| | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |այդ թվում` | | | | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |Կիևյան կամուրջ`| | | | | |
| | |Հրազդան գետի վրա|(61800.0)|(61800.0)| | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |05. | | | | | |
| | |Տրանսպորտային | | | | | |
| | |օբյեկտների | | | | | |
| | |հիմնանորոգում | 32100.0 | |32100.0| | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |այդ թվում` | | | | | |
|_____|_____|________________|_________|_________|_______|__________|_____|
| | |Արին բերդի | | | | | |
| | |փողոցի ուղեանց | 32100.0 | |32100.0| | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1139-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________________________.
|Բյուջետային |Ծրագրերի և կատարողների |Փոփոխություններ ՀՀ |
|ծախսերի |անվանումները |կառավարության 2004 թվականի |
|գործառական | |փետրվարի 12-ի N 216-Ն |
|դասակարգման | |որոշման N 5 հավելվածի N 15 |
| | |աղյուսակում (ավելացումները |
| | |նշված են դրական նշանով, իսկ|
| | |նվազեցումները` փակագծերով) |
|_____________| |___________________________|
|խումբը|ենթա- | |ինն ամիս |տարի |
| |խումբը| | | |
| | |____________________________|_____________|_____________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | | |
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ | (41700.0)| (29700.0)|
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|______|______|____________________________|_____________|_____________|
| 12| 07|Ճանապարհային տնտեսություն | (41700.0)| (29700.0)|
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |04. Տրանսպորտային օբյեկտների| | |
| | |շինարարություն | (56700.0)| (61800.0)|
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |Կիևյան կամուրջ` Հրազդան | | |
| | |գետի վրա | (56700.0)| (61800.0)|
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |05. Տրանսպորտային օբյեկտների| | |
| | |հիմնանորոգում | 15000.0| 32100.0|
|______|______|____________________________|_____________|_____________|
| | |Արին բերդի փողոցի ուղեանց | 15000.0| 32100.0|
.______________________________________________________________________.