Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1010.220704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2004 թվականի N 1010-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «04. Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 1761,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 15-ի

N 1010-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական    |Վերաբաշխում «Հայաստանի    |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի, |Հանրապետության 2004       |

|գործառական |բյուջետային ծախսերի տնտեսագիտական |թվականի պետական բյուջեի   |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,           |մասին» ՀՀ օրենքի N 1      |

|           |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք   |հավելվածում և             |

|           |իրականացնող մարմինների            |փոփոխություն ՀՀ           |

|           |անվանումները                      |կառավարության 2004 թվականի|

|           |                                  |փետրվարի 12-ի N 216-Ն     |

|           |                                  |որոշման N 5 հավելվածում   |

|           |                                  |(փակագծերում նշված են     |

|           |                                  |հատկացումներից պակասեցվող,|

|           |                                  |իսկ դրական նշանով`        |

|           |                                  |ավելացվող գումարները)     |

|___________|                                  |__________________________|

|խում-|ենթա-|                                  |առաջին  |  ինն   |  տարի  |

|բը   |խում-|                                  |կիսամյակ|  ամիս  |        |

|     |բը   |                                  |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                   |0       |0       |0       |

|     |     |այդ թվում`                        |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|06   |04   |04. Պետական աջակցություն ՀՀ       |(1761.5)|(1761.5)|(1761.5)|

|     |     |մանկական խնամակալական             |        |        |        |

|     |     |կազմակերպությունների              |        |        |        |

|     |     |շրջանավարտներին                   |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի|(1761.5)|(1761.5)|(1761.5)|

|     |     |նախարարություն                    |        |        |        |

|     |     |այդ թվում`                        |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային  |(1761.5)|(1761.5)|(1761.5)|

|     |     |վճարներ                           |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|14   |06   |01. ՀՀ կառավարության պահուստային  |1761.5  |1761.5  |1761.5  |

|     |     |ֆոնդ                              |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |ՀՀ կառավարություն                 |1761.5  |1761.5  |1761.5  |

|     |     |այդ թվում`                        |        |        |        |

|_____|_____|__________________________________|________|________|________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման   |1761.5  |1761.5  |1761.5  |

|     |     |ծախսեր                            |        |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2004
N 1010-Ն
Որոշում