040.0065.040497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ապրիլի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 1997 թ. թիվ 65
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ներքաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս) մեկ ուղևորի փոխադրման սակագինը սահմանել 40 դրամ:
(1-ին կետը փոփ. 06.11.03 թիվ 1674-Ն որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 6-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» թիվ 210 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի սակագների փոփոխման մասին» թիվ 6 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: