Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

040.0905.260604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2004 թվականի N 905-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված` Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեխնիկական հագեցվածության աստիճանը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 7400,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

(3-րդ կետը փոփ. 09.12.04 թիվ 1737-Ն որոշում)

i

4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված` Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի` առանց` ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման` իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 09.12.04 թիվ 1737-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 17-ի

N 905-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական       |Վերաբաշխում «Հայաստանի |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,    |Հանրապետության 2004    |

|գործառական |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք      |թվականի պետական բյուջեի|

|դասակարգման|իրականացնող մարմինների անվանումները  |մասին» Հայաստանի       |

|           |                                     |Հանրապետության օրենքի  |

|           |                                     |N 1 հավելվածում և      |

|           |                                     |փոփոխություններ        |

|           |                                     |Հայաստանի              |

|           |                                     |Հանրապետության         |

|           |                                     |կառավարության 2004     |

|           |                                     |թվականի փետրվարի 12-ի  |

|           |                                     |N 216-Ն որոշման N 5    |

|           |                                     |5 հավելվածում          |

|           |                                     |(բացասական նշանով      |

|           |                                     |նշվում են              |

|           |                                     |հատկացումներից         |

|           |                                     |պակասեցվող, իսկ դրական |

|           |                                     |նշանով` ավելացվող      |

|           |                                     |գումարները)            |

|___________|                                     |_______________________|

|խում-|ենթա-|                                     |  ինն ամիս   |  տարի   |

|բը   |խում-|                                     |             |         |

|     |բը   |                                     |             |         |

|_____|_____|_____________________________________|_____________|_________|

|07   |11   |Հրատարակչություններ, խմբագրություններ|             |         |

|     |     |  այդ թվում`                         |             |         |

|     |     |12. Հրատարակումների գծով պետական     |             |         |

|     |     |պատվեր                               |             |         |

|     |     |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի         |             |         |

|     |     |նախարարություն                       |             |         |

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման      |-4,000.0     |-7,400.0 |

|     |     |ծախսեր                               |             |         |

|_____|_____|_____________________________________|_____________|_________|

|14   |06   |Այլ ծրագրեր                          |             |         |

|     |     |  այդ թվում`                         |             |         |

|     |     |12. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ|             |         |

|     |     |ՀՀ կառավարություն                    |             |         |

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման      |4,000.0      |7,400.0  |

|     |     |ծախսեր                               |             |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2004
N 905-Ն
Որոշում