040.0785.080604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2004 թվականի N 785-Ն
i
ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ջերմամատակարարման և լոկալ ջեռուցման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1112-Ն որոշմամբ «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացված ջերմամատակարարման օբյեկտները հանձնել վարձակալության կամ «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման` ջեռուցում իրականացնելու նպատակով.
բ) վարձակալության վճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն:
(1-ին կետը փոփ. 08.07.04 թիվ 980-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ