040.0614.120504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2004 թվականի N 614-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 264 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 29-ի
N 614-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:
Սույն կարգի գործողությունը տարածվում է նախարարության կենտրոնական ապարատի ինչպես քաղաքացիական ծառայության, այնպես էլ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի վրա:
2. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 20 տոկոսը` եռամսյակային կտրվածքով տրվող դրամական պարգևատրման ձևով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով բաշխվում է նախարարի, նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի և նախարարի գլխավոր խորհրդականների միջև:
3. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի 10 տոկոսը` նախարարի հրամանով հաստատված չափերով և պարբերականությամբ կարող է բաշխվել առանձին աշխատողների միջև` որպես առանձին աշխատանքների կատարման համար խրախուսում:
4. Ֆոնդի միջոցների ամբողջ ծավալի մնացած մասը` եռամսյակային կտրվածքով տրվող դրամական պարգևատրման ձևով, նախարարի մեկ տեղակալի կամ նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, նախարարի կողմից ուղղակի համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, սույն կարգի 2-րդ կետով չնախատեսված` նախարարության այլ պաշտոններին հասանելիք աշխատավարձի ֆոնդի և նախարարի կողմից սահմանված գործակցի հարաբերակցությամբ, նախարարի հրամանով բաշխվում է նախարարության գործառույթների առանձին ոլորտներում աշխատանքներն արդյունավետ կազմակերպած կամ կատարած աշխատողների միջև:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բաշխումներն իրականացվում են նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի և նախարարի կողմից ուղղակի համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ:
Խրախուսման չի կարող ներկայացվել նախարարության այն աշխատողը, ում նկատմամբ տվյալ եռամսյակի ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ:
6. Տարվա վերջին եռամսյակի համար դրամական պարգևատրումները բաշխվում են 2004 թվականի բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում: