040.0021.060297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ՓԵՏՐՎԱՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 1997 թ. թիվ 21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 374 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» թիվ 374 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
i
«5. Առանձին օտարերկրյա ձեռնարկությունների համար այդ ձեռնարկությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով կնքվող պայմանագրերով կարող են սահմանվել ընդերքից օգտվելու այլ պայմաններ, քան սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված պայմանները: Դրանք կարող են կիրառվել միայն օտարերկրյա ձեռնարկություններ հետ կնքված պայմանագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալուց հետո»: