040.0418.100404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2004 թվականի N 418-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականին տեղի ունեցած գարնանային հեղեղումներից վթարված հեղեղատների և գետերի փլուզված հատվածների վերականգնման նպատակով հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61155.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 25-ի
N 418-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և |Հանրապետության 2004 թվականի |
|գործառական |ենթախմբերի, ֆինանսավորվող |պետական բյուջեի մասին» |
|դասակարգման|ծրագրերի և դրանք իրականացնող |Հայաստանի Հանրապետության |
|___________|մարմինների անվանումները |օրենքի N 1 հավելվածում և |
|խում-|ենթա-| |փոփոխություններ Հայաստանի |
|բը |խում-| |Հանրապետության կառավարության |
| |բը | |2004 թվականի փետրվարի 12-ի |
| | | |N 216-Ն որոշման N 5 |
| | | |հավելվածում (բացասական նշանով|
| | | |նշվում են հատկացումներից |
| | | |պակասեցվող, իսկ դրական |
| | | |նշանով` ավելացվող գումարները)|
| | | |_____________________________|
| | | | 1-ին | 9 ամիս | տարի |
| | | |կիսամյակ | | |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 10 | 02 |Հողերի բարելավման աշխատանքներ | -35000.0| -35000.0| -35000.0|
| | | այդ թվում` | | | |
| | |01. Կոլեկտորադրենաժային ցանցի | -30000.0| -30000.0| -30000.0|
| | |մաքրում և նորոգում | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -30000.0| -30000.0| -30000.0|
| | |նախարարություն | | | |
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր | -30000.0| -30000.0| -30000.0|
| | |02. «Ագրոքիմիական ծառայություն»| -5000.0| -5000.0| -5000.0|
| | |ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող | | | |
| | |հողերի ագրոքիմիական | | | |
| | |հետազոտության և բերրիության | | | |
| | |բարձրացման միջոցառումների | | | |
| | |պետական պատվեր | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -5000.0| -5000.0| -5000.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման| -5000.0| -5000.0| -5000.0|
| | |ծախսեր | | | |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 10 | 04 |Բույսերի պաշտպանություն | -6655.0| -6655.0| -6655.0|
| | | այդ թվում` | | | |
| | |01. «Բույսերի պաշտպանության | -2205.0| -2205.0| -2205.0|
| | |ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից | | | |
| | |իրականացվող պետական պատվեր | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -2205.0| -2205.0| -2205.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծախսեր | -2205.0| -2205.0| -2205.0|
| | |02. «Բույսերի կարանտինի | -4450.0| -4450.0| -4450.0|
| | |ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից | | | |
| | |իրականացվող պետական պատվեր | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -4450.0| -4450.0| -4450.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման| -4450.0| -4450.0| -4450.0|
| | |ծախսեր | | | |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 10 | 05 |Անասնաբուժություն և | -10000.0| -10000.0| -10000.0|
| | |հակահամաճարակային միջոցառումներ| | | |
| | | այդ թվում` | | | |
| | |02. Պատվաստուկներ և այլ | -10000.0| -10000.0| -10000.0|
| | |հակահամաճարակային | | | |
| | |միջոցառումների համար անհրաժեշտ | | | |
| | |պարագաների ձեռքբերում | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -10000.0| -10000.0| -10000.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման| -10000.0| -10000.0| -10000.0|
| | |ծախսեր | | | |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 10 | 07 |Տոհմաբուծություն, | -7500.0| -9500.0| -9500.0|
| | |սերմնաբուծություն և այլ | | | |
| | |ծրագրեր | | | |
| | | այդ թվում` | | | |
| | |02. «Սելեկցիոն նվաճումների | -1500.0| -1500.0| -1500.0|
| | |փորձարկման պաշտպանության և | | | |
| | |սերմերի որակի ստուգման կենտրոն»| | | |
| | |ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող | | | |
| | |սերմերի որակի ստուգման ու | | | |
| | |պետական սորտափորձարկման գծով | | | |
| | |պետական պատվեր | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -1500.0| -1500.0| -1500.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման| -1500.0| -1500.0| -1500.0|
| | |ծախսեր | | | |
| | |06. Աջակցություն | -6000.0| -8000.0| -8000.0|
| | |գյուղատնտեսական տվյալների | | | |
| | |հավաքագրմանը | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | -6000.0| -8000.0| -8000.0|
| | |նախարարություն | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման| -6000.0| -8000.0| -8000.0|
| | |ծախսեր | | | |
|_____|_____|_______________________________|_________|_________|_________|
| 14 | 06 |Այլ ծրագրեր | 59155.0| 61155.0| 61155.0|
| | | այդ թվում` | | | |
| | |01. ՀՀ կառավարության | 59155.0| 61155.0| 61155.0|
| | |պահուստային ֆոնդ | | | |
| | |ՀՀ կառավարություն | 59155.0| 61155.0| 61155.0|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր | 59155.0| 61155.0| 61155.0|
._________________________________________________________________________.