040.0289.180304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մարտի 2004 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
i
ա) որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.
բ) որոշմամբ հաստատված`
i
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրության վերնագիրը և 1-ին կետը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով,
i
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կառուցվածքի վերնագիրը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով և «Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման բաժինը միավորել Տեխնիկական ու Ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման կարգավորման ու հսկողության բաժիններին, և այդ կապակցությամբ» հանել «Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման բաժին» տողը:
(1-ին կետը փոփ. 14.10.04 թիվ 1410-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ