(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 16-Ն որոշում)
i
603.0028.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 28-Ն
ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 13-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 6-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 83 որոշումը:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 28-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս և տարի) ընդհանուր օգտագործման կապի ծառայություններից ստացված եկամուտները` առանց ավելացված արժեքի հարկի:
2.1. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված եկամուտները` անկախ գործունեության տեսակից:
2.2. 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային, հեռագրային, հեռախոսային, ինտերնետային ծառայություններից, բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից, ձայնային-լարային կապից, հատուկ կապից, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունումից ու հաղորդումից, ռադիոկապից, ռադիոհաճախականությունների պաշտպանությունից, վերահսկումից և գրանցումից, ինչպես նաև կապի այլ ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը: Եկամուտների մեջ ներառվում են նաև այլ կազմակերպությունների ռադիոհեռարձակման կետերի և ռադիոկապի բաժանորդագրական վճարումները:
2.3. 121-130 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների (փոստային, հեռագրային, հեռախոսային` միջքաղաքային, բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ, ձայնային-լարային, հատուկ կապ, ինտերնետային, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունում և հաղորդում, ռադիոկապ, ռադիոհաճախականությունների պաշտպանություն, վերահսկում և գրանցում, ինչպես նաև այլ կապի ծառայություններ):
2.4. 123.1 և 124.1 տողերում առանձնացվում են համապատասխանաբար 123 և 124 տողերից բջջային կապի ծառայություններից ստացված եկամուտները:
2.5. 130.1 և 130.2 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` նշելով ծառայության տվյալ տեսակների անվանումները:
2.6. 140 տողում ցույց են տրվում 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:
2.7. 141 և 142 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:
2.8. 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Կապի ծառայություններ |մինչև հաշվետու |
|ծառայություն, |մատուցող |ժամանակաշրջանին |
|Ազգային վիճակագրական |կազմակերպությունները, |հաջորդող ամսվա 10-ը |
|ծառայության մարզային |հիմնարկները և անհատ | |
|գործակալություն |ձեռնարկատերերը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 13-ԿԱՊ |
| (անվանումը) | (եռամսյակային) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 28-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200___թ.
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Հաշվետու տարվա | Նախորդ տարվա |
| |համարը| ընթացքում | ընթացքում |
| | |___________________|___________________|
| | |Ընդամենը|այդ թվում`|Ընդամենը|այդ թվում`|
| | | | բնակչու- | | բնակչու- |
| | | | թյունից | | թյունից |
|__________________________|______|________|__________|________|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|__________________________|______|________|__________|________|__________|
|Եկամուտներ, ընդամենը, | 110 | | | | |
|(առանց ավելացված արժեքի | | | | | |
|հարկի), հազար դրամ | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|Կապի ծառայություններից | 120 | | | | |
|ստացված եկամուտները | | | | | |
|(առանց ավելացված արժեքի | | | | | |
|հարկի), հազար դրամ | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|120 տողից` փոստային | 121 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|հեռագրային | 122 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|հեռախոսային` միջքաղաքային | 123 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|որից` բջջային | 123.1| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|բաժանորդային վարձերից և | 124 | | | | |
|միանվագ ծառայություններից | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|որից` բջջային | 124.1| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|ձայնային-լարային | 125 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|հատուկ կապ | 126 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|ինտերնետային | 127 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|ռադիո և հեռուստատեսային | 128 | | | | |
|ծրագրերի ընդունում և | | | | | |
|հաղորդում, ռադիոկապ | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|որից` ռադիոկապ | 128.1| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|ռադիոհաղորդումներ | 128.2| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|ռադիոհաճախականությունների | 129 | | | | |
|պաշտպանություն, վերահսկում| | | | | |
|և գրանցում | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|այլ ծառայություններից | 130 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|դրանից` | 130.1| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
| | 130.2| | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|110 տողից` այլ | 140 | | | | |
|գործունեությունից ստացված | | | | | |
|եկամուտները, հազար դրամ | | | | | |
|(110 և 130 տողերի | | | | | |
|տարբերությունը) | | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
|դրանից` | 141 | | | | |
|__________________________|______|________|__________|________|__________|
| | 142 | | | | |
._________________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (150)___________ մարդ
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________