(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 14-Ն որոշում)
i
603.0026.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 26-Ն
ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 11-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայությունների և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 06-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանը:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 26-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Կապի ծառայությունները (բաժին 1), Կապի աշխատանքի որակը (բաժին 2):
2.1. Հաշվետվության 1-ին բաժնում ցույց են տրվում կապի ծառայությունների ծավալները:
110-231 տողերի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
2.2. 240-255 տողերում լրացվում են միջազգային փոստի փաստացի ծավալները:
Նամակագրության գծով (տող 240-245) տվյալները ցույց են տրվում կիլոգրամներով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:
Ծանրոցների գծով (տող 250-255) տվյալները ցույց են տրվում հատերով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:
2.3. Հաշվետվության 2-րդ բաժնի 260-271 տողերում ցույց է տրվում փոստային առաքումների կորուստների և հափշտակումների, փոխանցված միջոցների պակասուրդների և հափշտակումների գումարը հաշվետու ժամանակաշրջանում:
«Փոստային առաքումների կորուստներ և հափշտակումներ (տող 260)»-ում արտացոլվում են պատվիրված նամակների և խաչկապերի, գնահատված նամակների և խաչկապերի, սովորական և գնահատված ծանրոցների առաքումների հետ կապված կորուստներն ու հափշտակումները` կատարված կապի կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (քաղաքացիական ավիացիայի մարմինների, երկաթուղային տրանսպորտի) մեղքով, ներառյալ հրդեհների և այլ բնական աղետների հետ կապված կորուստներն ու հափշտակումները:
Փոխանցվող դրամական միջոցների պակասորդի և հափշտակումների (տող 270) մեջ ներառվում են փոխանցվող դրամական միջոցների պակասած գումարները, ներառյալ կապի բաժանմունքների աշխատողների և փոստատարների կողմից կատարված հափշտակումները, ինչպես նաև ճանապարհին կատարված կողոպուտները և կեղծ փաստաթղթերով վճարված գումարները:
2.4. 280 և 290 տողերի ցուցանիշները բնութագրում են ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսակայանների աշխատանքը: 280 տողում ցույց է տրվում վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը, 290 տողում` ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):
2.5. Հաշվետվության 300-341 տողերը բնութագրում են քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աշխատանքի որակը (քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի և հեռախոսակայանների խափանումները): 310 և 320 տողերում լրացվում է քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի ընդհանուր քանակը: 311 և 321 տողերում ցույց են տրվում հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել):
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Կապի ծառայություններ |մինչև հաշվետու |
|ծառայություն |մատուցող |ժամանակաշրջանին |
| |կազմակերպությունները, |հաջորդող ամսվա 10-ը |
| |հիմնարկները և անհատ | |
| |ձեռնարկատերերը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 11-ԿԱՊ |
| (անվանումը) | (եռամսյակային) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 26-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200__ թ.
1. Կապի ծառայությունները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի |Հաշվետու|Նախորդ|
| |համարը|միավորը|տարվա |տարվա |
| | | |ընթաց- |ընթաց-|
| | | |քում |քում |
|__________________________________________|______|_______|________|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |

|Պարբերական հրատարակություններ (թերթեր, | 110 | հազար | | |
|ամսագրեր) ըստ բաժանորդագրության և | | հատ | | |
|հատավաճառի | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` թերթեր | 111 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|ամսագրեր | 112 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Նամակներ, բացիկներ, հասարակ և պատվիրված | 120 | -»- | | |
|խաչկապեր (բանդեռոլներ) | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Գնահատված խաչկապեր, նամակներ | 130 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Սովորական և գնահատված ծանրոցներ | 140 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Փոստային և հեռագրային դրամական | 150 | -»- | | |
|փոխանցումներ (առանց կենսաթոշակների) | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Կենսաթոշակների վճարում | 160 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Բյուջեով նախատեսված ընտանեկան նպաստների | 170 | -»- | | |
|վճարում | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Հեռագրեր | 180 | հազար | | |
| | | հատ | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` հաղորդվել են հսկվող ժամկետում | 181 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|180 տողից` ներհանրապետական | 182 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 183 | -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 184 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ներհանրապետական (միջքաղաքային) և | 190 | -»- | | |
|միջազգային ելից ավտոմատ կանչերի ընդհանուր | | | | |
|քանակը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` ներհանրապետական | 191 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 192 | -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 193 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|190 տողից` ավարտվել են խոսակցությամբ | 194 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` ներհանրապետական | 194.1| -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 194.2| -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 194.3| -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ներհանրապետական (միջքաղաքային) և | 200 | -»- | | |
|միջազգային հեռախոսային խոսակցությունների | | | | |
|պատվերներ - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` ներհանրապետական | 201 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 202 | -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 203 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|200 տողից` իրականացվել են | 204 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` ներհանրապետական | 204.1| -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 204.2| -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 204.3| -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ներհանրապետական (միջքաղաքային) և | 210 | -»- | | |
|միջազգային հեռախոսային խոսակցություններ- | | | | |
|ընդամենը (տող 194 + 204) | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այդ թվում` ներհանրապետական | 211 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Անկախ Պետությունների Համագործակցության | 212 | -»- | | |
|երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|այլ երկրներ | 213 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Էլեկտրոնային փոստի հաղորդումներ | 220 | կբայթ | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` միջազգային | 221 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ֆաքսիմիլային հաղորդումներ | 230 | թերթ | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` միջազգային | 231 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Միջազգային փոստափոխանակումներ | 240 | կգ | | |
|Նամակագրություն (նամակներ, փոստային | | | | |
|բացիկներ, խաչկապեր) ելքային վերգետնյա | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` Անկախ Պետությունների | 241 | -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|ելքային ավիա | 242 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` Անկախ Պետությունների | 243 | -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|մուտքային վերգետնյա | 244 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|մուտքային ավիա | 245 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ծանրոցներ | 250 | հատ | | |
|ելքային վերգետնյա | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` Անկախ Պետությունների | 251 | -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|ելքային ավիա | 252 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` Անկախ Պետությունների | 253 | -»- | | |
|Համագործակցության երկրներ | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|մուտքային վերգետնյա | 254 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|մուտքային ավիա | 255 | -»- | | |
._________________________________________________________________________.
2. Կապի աշխատանքի որակը
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի |Հաշվետու|Նախորդ|
| |համարը|միավորը|տարվա |տարվա |
| | | |ընթաց- |ընթաց-|
| | | |քում |քում |
|__________________________________________|______|_______|________|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|__________________________________________|______|_______|________|______|
|Փոստային առաքումների կորուստները և | 260 | դրամ | | |
|հափշտակումները | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` հաշվետվությունը կազմող կապի | 261 | -»- | | |
|կազմակերպությունների մեղքով | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Փոխանցվող դրամական միջոցների պակասուրդը և | 270 | -»- | | |
|հափշտակումները | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` հաշվետվությունը կազմող կապի | 271 | -»- | | |
|կազմակերպությունների մեղքով | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ներհանրապետական (միջքաղաքային) և | 280 |կապուղի| | |
|միջազգային հեռախոսակայանների չաշխատած | |/ժամ | | |
|ժամերը - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ներհանրապետական (միջքաղաքային) և | 290 | -»- | | |
|միջազգային մայրուղային գծերի խափանումները | | | | |
|(վնասվածքներ) - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Քաղաքային և գյուղական հեռախոսակայանների | 300 | -»- | | |
|չաշխատած ժամերը - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ընդունվել են հայտեր քաղաքային | 310 | հատ | | |
|հեռախոսակայանների հեռախոսային | | | | |
|խափանումների վերաբերյալ - քանակը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Հայտնաբերվել են խափանումներ քաղաքային | 320 | -»- | | |
|հեռախոսակայաններում - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` վերացվել են մեկ օրվա ընթացքում | 321 | -»- | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Ընդունվել են հայտեր գյուղական | 330 | -»- | | |
|հեռախոսակայանների հեռախոսային | | | | |
|խափանումների վերաբերյալ - քանակը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|Հայտնաբերվել են խափանումներ գյուղական | 340 | -»- | | |
|հեռախոսակայաններում - ընդամենը | | | | |
|__________________________________________|______|_______|________|______|
|որից` վերացվել են մեկ օրվա ընթացքում | 341 | -»- | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________