Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2004  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 16-Ն որոշում)

i

603.0020.251203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2003 թվականի N 20-Ն

 

ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 3-Ավտո (տարեկան) «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Ձև թիվ 3-ավտո (փոստային-տարեկան) «Ավտոտրանսպորտի առկայությունը, միջոցների օգտագործումը և գործունեությունը» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 90 որոշումը:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 20-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ

(տարեկան) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

1.3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս:

2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

2.7. Միջմարզային երթուղի` երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

2.9. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110,սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

2.10. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 3) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

2.11. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

2.12. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 2-ում:

2.13. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) հաշվարկի (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 2-ում:

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

2.14. «Կարգագրում գտնվելու ժամանակը» (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

2.15. «Ավտոմեքենաների վազքը - ընդամենը» (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)` ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

ՈՒղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների, իսկ վճարովի վազքինը` ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

2.16. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

2.17. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

2.18. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:

2.19. «Երթուղային ավտոբուսներ» (տող 421), «Երթուղային միկրոավտոբուսներ» (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

2.20. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական, կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (առանց համատեղությամբ աշխատողների):

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

2.21. Հաշվետվության տող 511 և 512, 513, սյունակ 1-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:

2.22. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):

2.23. Հաշվետվության 510-513 տողերի 3-րդ սյունակում լրացվում է միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, առանց արտաքին համատեղողների և քաղաքացիա-իրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձի:

 

Հավելված 2

 

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

._________________________________________________________________________.

|Ավտոմեքենաների |Ավտոմեքենաների |               այդ թվում                 |

|  մակնիշները   |ցուցակային թիվը|_________________________________________|

|               |               | աշխատանքում |վերանորոգման |պարապուրդում |

|               |               |             |   և  դրան   | տեխնիկապես  |

|               |               |             |   սպասելու  |   սարքին    |

|               |               |             |   վիճակում  |  վիճակում   |

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|ԳԱԶ-53Ա        |       2       |    730      |     480     |     150     |

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|ՄԱԶ-500        |       1       |     90      |      54     |      36     |

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|ԶԻԼ-151        |       1       |    275      |     160     |      65     |

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|ԿՐԱԶ-257       |       1       |    184      |     110     |      49     |

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|Ընդամենը       |       5       |    1279     |     804     |     300     |

._________________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում `

804+175+300+1279 ավտոմեքենա-օրեր:

 

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության.

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

._____________________________________________________________________.

| Ավտոմեքենաների |Բեռնատարողությունը| Տնտեսությունում |Տնտեսությունում|

|   տեսակները    |      տոննա       |      գտնվող     |  ավտոմեքենա   |

|                |                  | ավտոմեքենա-օրեր |  տոննա-օրեր   |

|________________|__________________|_________________|_______________|

|ԳԱԶ-53Ա         |        2,5       |       730       |     1825      |

|________________|__________________|_________________|_______________|

|ՄԱԶ-500         |        7,5       |        90       |      675      |

|________________|__________________|_________________|_______________|

|ԶԻԼ-151         |       12,0       |       184       |     2208      |

|________________|__________________|_________________|_______________|

|ԿՐԱԶ-257        |        4,5       |       275       |    1237,5     |

|________________|__________________|_________________|_______________|

|Ընդամենը        |         -        |        -        |    5945,5     |

._____________________________________________________________________.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |տրանսպորտային              |մինչև  հաշվետու     |

|ծառայություն մարզային   |գործունեությամբ զբաղվող    |տարվան հաջորդող     |

|գործակալություն         |իրավաբանական անձինք,       |տարվա փետրվարի 5-ը  |

|(տարածքային բաժին)      |անհատ ձեռնարկատերերը       |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      3-ԱՎՏՈ        |

|                           (անվանումը)              |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|   պետական խորհրդի  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|

|                                                    | թիվ 20-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |      Չլրացնել      |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200____ թ. համար

 

1. Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող ) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

._________________________________________________________________________.

|Տողի|Կազմակեր-  |      այդ թվում`   |Կազմակեր- |Կարգա-  |Ավտոմեքե-| այդ  |

|հա- |պության    |___________________|պության   |գրում   |նաների   |թվում`|

|մարը|տնօրինու-  |աշխա-|պարա- |պարա- |տնօրինու- |(նարյա- |վազք,    |բեռով |

|    |թյան տակ   |տան- |պուր- |պուր- |թյան տակ  |դում)   |ընդամենը,|      |

|    |գտնվող     |քում |դում` |դում` |գտնվող    |գտնվելու|հազար կմ |      |

|    |ավտոմեքե-  |     |վերա- |տեխնի-|ավտոմեքե- |ժամա-   |         |      |

|    |նաների     |     |նորոգ-|կապես |նաների    |նակը,   |         |      |

|    |առկայու-   |     |ման և |սարքին|առկայու-  |հազար   |         |      |

|    |թյունը,    |     |դրան  |վիճա- |թյունն    |ավտո-   |         |      |

|    |ավտոմեքենա-|     |սպա-  |կում  |ըստ նրանց |մեքենա  |         |      |

|    |օրեր       |     |սելու |      |բեռնատարո-|ժամեր   |         |      |

|    |(ամբողջական|     |վիճա- |      |ղության   |        |         |      |

|    |թվերով)    |     |կում  |      |հաշվարկի, |        |         |      |

|    |(2,3,4     |     |      |      |հազար     |        |         |      |

|    |սյունակների|     |      |      |ավտոմեքենա|        |         |      |

|    |գումարը)   |     |      |      |/ տոննա-օր|        |         |      |

|____|___________|_____|______|______|__________|________|_________|______|

|  Ա |     1     |  2  |   3  |   4  |    5     |    6   |    7    |   8  |

|____|___________|_____|______|______|__________|________|_________|______|

| 110|           |     |      |      |          |        |         |      |

._________________________________________________________________________.

 

2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) 2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

._________________________________________________________________________.

|               |Տո-|Չափ   |Ավտո- |այդ    |   Դրանցից` ըստ երթուղիների    |

|               |ղի |միավո-|բուս- |թվում` |            տեսակների          |

|               |հա-|րը    |ներ   |երթու- |_______________________________|

|               |մա-|      |ընդա- |ղային  |ներ- |դրան- |ներ- |միջ- |միջպե-|

|               |րը |      |մենը  |ավտո-  |քաղա-|ցից`  |մար- |մար- |տական |

|               |   |      |(նե-  |բուսներ|քային|մար-  |զային|զային|      |

|               |   |      |րառյալ|(3,5,6,|     |զային |     |     |      |

|               |   |      |պատվի-|7 սյու-|     |կենտրո|     |     |      |

|               |   |      |րած-  |նակների|     |նում, |     |     |      |

|               |   |      |ների) |գումարը|     |հանրա-|     |     |      |

|               |   |      |      |ըստ    |     |պետու-|     |     |      |

|               |   |      |      |210-230|     |թյան  |     |     |      |

|               |   |      |      |և  250 |     |մայրա-|     |     |      |

|               |   |      |      |տողերի)|     |քաղա- |     |     |      |

|               |   |      |      |       |     |քում  |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|      Ա        | Բ |   Գ  |   1  |   2   |  3  |   4  |  5  |  6  |   7  |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Ավտոբուսային   |210| միա- |   X  |       |     |      |     |     |      |

|երթուղիների    |   | վոր  |      |       |     |      |     |     |      |

|քանակ (տարվա   |   |      |      |       |     |      |     |     |      |

|վերջին)        |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Ավտոբուսային   |220| կմ   |   X  |       |     |      |     |     |      |

|երթուղիների    |   |      |      |       |     |      |     |     |      |

|երկարություն   |   |      |      |       |     |      |     |     |      |

|(տարվա վերջին) |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Կազմակերպության|230|ավտո- |      |       |     |      |     |     |      |

|տնօրինության   |   |մեքենա|      |       |     |      |     |     |      |

|տակ գտնվող     |   |- օրեր|      |       |     |      |     |     |      |

|ավտոմեքենաների |   |      |      |       |     |      |     |     |      |

|առկայությունը  |   |      |      |       |     |      |     |     |      |

|- ընդամենը     |   |      |      |       |     |      |     |     |      |

|(ամբողջական    |   |      |      |       |     |      |     |     |      |

|թվերով)        |   |      |      |       |     |      |     |     |      |

|(213, 214, 215 |   |      |      |       |     |      |     |     |      |

|տողերի         |   |      |      |       |     |      |     |     |      |

|գումարը)       |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|այդ թվում`     |231| «-»  |      |       |     |      |     |     |      |

|աշխատանքի մեջ  |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|պարապուրդում ` |232| «-»  |      |       |     |      |     |     |      |

|վերանորոգման և |   |      |      |       |     |      |     |     |      |

|դրան սպասելու  |   |      |      |       |     |      |     |     |      |

|վիճակում       |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|պարապուրդում`  |233| «-»  |      |       |     |      |     |     |      |

|տեխնիկապես     |   |      |      |       |     |      |     |     |      |

|սարքին         |   |      |      |       |     |      |     |     |      |

|վիճակում       |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Կազմակերպության|240|հազար |      |       |     |      |     |     |      |

|տնօրինության   |   |ավտո- |      |       |     |      |     |     |      |

|գտնվող         |   |մեքենա|      |       |     |      |     |     |      |

|ավտոմեքենաների |   |նստա- |      |       |     |      |     |     |      |

|առկայություն`  |   |տեղ - |      |       |     |      |     |     |      |

|հաշվարկված     |   |օրեր  |      |       |     |      |     |     |      |

|նրանց ուղևորա- |   |      |      |       |     |      |     |     |      |

|տարողությամբ   |   |      |      |       |     |      |     |     |      |

|(ըստ           |   |      |      |       |     |      |     |     |      |

|նստատեղերի)    |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Կարգագրում     |250|հազար |      |       |     |      |     |     |      |

|ավտոմեքենաների |   |ավտո- |      |       |     |      |     |     |      |

|գտնվելու       |   |մեքենա|      |       |     |      |     |     |      |

|ժամանակը       |   |ժամեր |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Ավտոմեքենաների |260|հազար |      |       |     |      |     |     |      |

|վազքը -        |   |կմ    |      |       |     |      |     |     |      |

|ընդամենը       |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|դրանից`        |261|հազար |   X  |       |     |      |     |     |      |

|ուղևորներով    |   |կմ    |      |       |     |      |     |     |      |

|               |   |      |      |       |     |      |     |     |      |

|_______________|___|______|______|_______|_____|______|_____|_____|______|

|Ուղևորատար     |270|հազար |   X  |       |     |      |     |     |      |

|շարժակազմի     |   |հազ   |      |       |     |      |     |     |      |

|վազքը,         |   |տեղ-կմ|      |       |     |      |     |     |      |

|վերածված ըստ   |   |      |      |       |     |      |     |     |      |

|տեղատարողության|   |      |      |       |     |      |     |     |      |

|(ամբողջական    |   |      |      |       |     |      |     |     |      |

|թվերով)        |   |      |      |       |     |      |     |     |      |

._________________________________________________________________________.

 

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280)______________ 5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290)______________

 

2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը

._______________________________________________________________________.

|Տողի|Կազմակերպության |      այդ թվում`   |Կարգագրում  |Ավտոմեքե-| այդ  |

|հա- |տնօրինության    |___________________|(նարյադում) |նաների   |թվում`|

|մարը|տակ գտնվող      |աշխա-|պարա- |պարա- |գտնվելու    |վազք,    |բեռով |

|    |ավտոմեքենաների  |տան- |պուր- |պուր- |ժամանակը,   |ընդամենը,|      |

|    |առկայությունը,  |քում |դում` |դում` |հազար       |հազար կմ |      |

|    |ավտոմեքենա-օրեր |     |վերա- |տեխնի-|ավտոմեքենա- |         |      |

|    |(ամբողջական     |     |նորոգ-|կապես |ժամեր       |         |      |

|    |թվերով) (2,3,4  |     |ման և |սարքին|            |         |      |

|    |սյունակների     |     |դրան  |վիճա- |            |         |      |

|    |գումարը)        |     |սպա-  |կում  |            |         |      |

|    |                |     |սելու |      |            |         |      |

|    |                |     |վիճա- |      |            |         |      |

|____|________________|_____|______|______|____________|_________|______|

|  Ա |     1          |  2  |   3  |   4  |    5       |    6    |   7  |

|____|________________|_____|______|______|____________|_________|______|

| 110|                |     |      |      |            |         |      |

._______________________________________________________________________.

 

Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (320) ______ Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ______ Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (340) ______

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը

._________________________________________________________________________.

|                  |Տողի |Առկայու-|Ընդունվել են |Դուրս են գրվել  |Առկայու-|

|                  |համա-|թյունը  |ավտոմեքենաներ|ավտոմեքենաներ   |թյունը  |

|                  |րը   |հաշվետու|հաշվետու     |հաշվետու տարվա  |հաշվետու|

|                  |     |տարվա   |տարվա        |ընթացքում       |տարվա   |

|                  |     |սկզբին  |ընթացքում    |                |վերջին  |

|                  |     |        |_____________|________________|        |

|                  |     |        |ընդա-|այդ    |ընդա-|այդ թվում`|        |

|                  |     |        |մենը |թվում` |մենը |խոտանման  |        |

|                  |     |        |     |նորերը |     |հետ կապված|        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|        Ա         |  Բ  |   1    |  2  |   3   |  4  |    5     |   6    |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|Բեռնատար          | 410 |        |     |       |     |          |        |

|ավտոմեքենաներ,    |     |        |     |       |     |          |        |

|ընդամենը          |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|Բոլոր տեսակի      | 420 |        |     |       |     |          |        |

|ավտոբուսներ       |     |        |     |       |     |          |        |

|(ներառյալ         |     |        |     |       |     |          |        |

|միկրոավտոբուսներ),|     |        |     |       |     |          |        |

|ընդամենը          |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|այդ թվում`        | 421 |        |     |       |     |          |        |

|երթուղային        |     |        |     |       |     |          |        |

|ավտոբուսներ       |     |        |     |       |     |          |        |

|երթուղային        | 422 |        |     |       |     |          |        |

|միկրոավտոբուսներ  |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|420 տողից`        |     |        |     |       |     |          |        |

|ԼԱԶ               | 423 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ՊԱԶ               | 424 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ԻԿԱՐՈՒՍ           | 425 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ԳԱԶԵԼ             | 426 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ՌԱՖ               | 427 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ԵՐԱԶ              | 428 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ       | 429 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|որից`             |429.1|        |     |       |     |          |        |

|ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ     |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|Թեթև  մարդատար    | 430 |        |     |       |     |          |        |

|ավտոմեքենաներ     |     |        |     |       |     |          |        |

|- ընդամենը        |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|այդ թվում` թեթև   | 431 |        |     |       |     |          |        |

|մարդատար տաքսիներ |     |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|Պիկապներ          | 440 |        |     |       |     |          |        |

|__________________|_____|________|_____|_______|_____|__________|________|

|Հատուկ մեքենաներ, | 450 |        |     |       |     |          |        |

|ներառյալ հատուկ   |     |        |     |       |     |          |        |

|թեթև  մարդատար    |     |        |     |       |     |          |        |

|ավտոմեքենաները    |     |        |     |       |     |          |        |

._________________________________________________________________________.

 

4. Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն

._________________________________________________________________________.

|                   |Տողի  |Աշխատողների   |Աշխատանքի      |2-րդ սյունակից`|

|                   |համարը|միջին         |վարձատրություն |ցուցակային     |

|                   |      |ցուցակային    |և  դրան        |կազմի          |

|                   |      |թվաքանակը     |հավասարեցված   |աշխատողների    |

|                   |      |տարվա համար   |այլ վճարումներ,|աշխատավարձը    |

|                   |      |(առանց        |ընդամենը,      |(առանց         |

|                   |      |համատեղությամբ|հազար դրամ     |համատեղությամբ |

|                   |      |աշխատողների), |               |աշխատողների և  |

|                   |      |մարդ          |               |ցուցակային     |

|                   |      |              |               |կազմից դուրս   |

|                   |      |              |               |աշխատողների)   |

|___________________|______|______________|_______________|_______________|

|        Ա          |   Բ  |       1      |       2       |       3       |

|___________________|______|______________|_______________|_______________|

|Հիմնական           |  510 |              |               |               |

|գործունեության     |      |              |               |               |

|անձնակազմը -       |      |              |               |               |

|ընդամենը           |      |              |               |               |

|___________________|______|______________|_______________|_______________|

|այդ թվում `        |  511 |              |               |               |

|վարորդներ` բեռնատար|      |              |               |               |

|ավտոմեքենաների     |      |              |               |               |

|___________________|______|______________|_______________|_______________|

|ավտոբուսների       |  512 |              |               |               |

|(միկրոավտոբուսների)|      |              |               |               |

|___________________|______|______________|_______________|_______________|

|թեթև  մարդատար     |  513 |              |               |               |

|տաքսիների          |      |              |               |               |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.11.2003
N 20-Ն
Որոշում