(ուժը կորցրել է 01.01.08թ 14.09.07 թիվ 14-Ն որոշում)
603.0015.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 15-Ն
i
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 2-երկաթ (ամսական) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 198 հրամանը:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 15-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
2.2. 110-121 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
2.3. «Ներկրվել են բեռներ» (տող 130) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
2.4. 131-141 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
2.5. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 150) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
2.6. «Բեռնաշրջանառություն» (տող 160) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.7. «Վագոնի պտույտը» (տող 170) ցուցանիշը վագոնի միջին օրական վազքն է, որը որոշվում է վագոնների ընդհանուր վազքի (վագոն-կիլոմետր) և աշխատած օրերի թվի (վագոն-օրերի) հարաբերակցությամբ:
2.8. «Վագոնների միջին օրական բեռնումը» (տող 180) և «Բեռնաթափումը» (տող 190) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
2.9. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 200) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
2.10. «ՈՒղևորաշրջանառությունը» (տող 210) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի միանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
2.11. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 220) ցուցանիշը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ (ավելացված արժեքի հարկով):
2.12. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 230) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
2.13. «ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 240) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ:
2.14. «ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 250) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
2.15. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 260) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |երկաթուղային տրանսպորտի |մինչև հաշվետու |
|ծառայություն |գործունեություն իրականացնող|ժամանակաշրջանին |
| |կազմակերպությունները |հաջորդող ամսվա 5-ը |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 2-ԵՐԿԱԹ |
| (անվանումը) | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ |7 նոյեմբերի 2003 թ. |
| | թիվ 15-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200___թ. _____________ ամսվա համար
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի | Հաշվետու |Աճողական թվերով |
| |համարը|միավորը| ամիսը | |
| | | |____________|_________________|
| | | |ընթա-|նախորդ|հաշվետու| նախորդ |
| | | | ցիկ |տարվա | տարվա | տարվա |
| | | |տարվա| | սկզբից |համապա- |
| | | | | | | տասխան |
| | | | | | |ժամանա- |
| | | | | | |կաշրջանի|
| | | | | | | համար |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Առաքվել են բեռներ, ընդամենը| 110 | հազար | | | | |
| | | տոննա | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|որից` | 111 | «-» | | | | |
|Հանքային շինարարական | | | | | | |
|նյութեր | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ցեմենտ | 112 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քարածուխ | 113 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Կոքս | 114 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Նավթ և նավթամթերք | 115 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հանքաքար գունավոր մետաղներ | 116 | «- | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև մետաղներ | 117 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև մետաղների ջարդոն | 118 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Անտառային բեռներ | 120 | հազար | | | | |
| | | տոննա | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քիմիական և հանքային | 119 | «-» | | | | |
|պարարտանյութեր | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հացահատիկ և աղացվող | 121 | «-» | | | | |
|մթերքներ | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ներկրվել են բեռներ | 130 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|որից` | 131 | «-» | | | | |
|Հանքային շինարարական | | | | | | |
|նյութեր | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ցեմենտ | 132 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քարածուխ | 133 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Կոքս | 134 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Նավթ և նավթամթերք | 135 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հանքաքար երկաթ և | 136 | «-» | | | | |
|մանգան | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև մետաղներ | 137 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև մետաղների ջարդոն | 138 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քիմիական հանքային | 139 | «-» | | | | |
|պարարտանյութեր | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Անտառային բեռներ | 140 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հացահատիկ և աղացվող | 141 | «-» | | | | |
|մթերքներ | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ներհանրապետական | 150 | «-» | | | | |
|փոխադրումներ | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Բեռնաշրջանառություն | 160 | հազար | | | | |
| | | տոննա-| | | | |
| | | կմ | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնի պտույտը | 170 | օր | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնների միջին | 180 | վագոն | | | | |
|օրական բեռնումը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնների միջին | 190 | «-» | | | | |
|օրական բեռնաթափումը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Փոխադրվել են | 200 | հազար | | | | |
|ուղևորներ | |ուղևոր | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|այդ թվում` | 201 | «-» | | | | |
|մեկնել են | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|ժամանել են | 202 | «-» | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ուղևորաշրջանառություն | 210 | հազար | | | | |
| | |ուղևոր | | | | |
| | | -կմ | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Բեռնափոխադրումներից ստացված| 220 | հազար | | | | |
|հասույթը (ներառյալ | | դրամ | | | | |
|ավելացված արժեքի հարկը) - | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Բեռնափոխադրումներից ստացված| 230 | «-» | | | | |
|հասույթը (առանց ավելացված | | | | | | |
|արժեքի հարկի) - ընդամենը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ուղևորափոխադրումներից | 240 | «-» | | | | |
|ստացված հասույթը (ներառյալ | | | | | | |
|ավելացված արժեքի հարկը) - | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ուղևորափոխադրումներից | 250 | «-» | | | | |
|ստացված հասույթը (առանց | | | | | | |
|ավելացված արժեքի հարկի) - | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Աշխատողների միջին | 260 | մարդ | | | | |
|ցուցակային թվաքանակը | | | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________