040.0011.290197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» ՀՈՒՆՎԱՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 1997 թ. թիվ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ենթակայությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերը.
i
բ) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը: