040.1704.271203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1704-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1704-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման խմբերի|Հանրապետության 2003 թվականի |
|գործառական |և ենթախմբերի, տնտեսագիտական |պետական բյուջեի մասին» |
|դասակարգման |դասակարգման հոդվածների, |Հայաստանի Հանրապետության |
| |ֆինանսավորվող ծրագրերի և |օրենքի N 1 հավելվածում և |
| |դրանք իրականացնող մարմինների |փոփոխություններ Հայաստանի |
| |անվանումները |Հանրապետության կառավարության|
| | |2003 թվականի փետրվարի 6-ի |
| | |N 184-Ն որոշման N 5 |
| | |հավելվածում (փակագծերում |
| | |նշված են հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող |
| | |գումարները) |
|_____________| |____________________________|
|խումբը|ենթա- | | տարի |
| |խումբը| | |
|______|______|_____________________________|____________________________|
| 04 | 03 |14. Ըստ աշակերտների թվի | (857.3) |
| | |ֆինանսավորման համակարգի անցած| |
| | |դպրոցներում ուսուցման գծով | |
| | |պետական պատվեր | |
| | |Կոտայքի մարզպետարան | (857.3) |
| | | այդ թվում` | |
| | |Այլ ծառայությունների | (857.3) |
| | |ձեռքբերման ծախսեր | |
|______|______|_____________________________|____________________________|
| 04 | 04 |01. Հատուկ ընդհանուր կրթական | 857.3 |
| | |ուսուցման գծով պետական պատվեր| |
| | |Կոտայքի մարզպետարան | 857.3 |
| | | այդ թվում` | |
| | |Այլ ծառայությունների | 857.3 |
| | |ձեռքբերման ծախսեր | |
.________________________________________________________________________.