040.1695.251203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1695-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 50 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 27-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների կողմից վարձակալական հիմունքներով տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 50 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը «վճարումից» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) սույն որոշման հավելվածի ցանցում ընդգրկված նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների մասնավորեցումից հետո այդ ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, սակայն չմասնավորեցված տարածքները նրանց կողմից կարող են զբաղեցվել վարձակալությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
i
գ) որոշման հավելվածի` նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների ցանկից հանել «Հայարդշին» ՓԲԸ», «Հայջրշիննախագիծ» ՓԲԸ», «Հայէներգացանցնախագիծ» ՓԲԸ», «Հայկոմուննախագիծ» ՓԲԸ» և «Դիզայն» տեխնիկական գեղագիտության ինստիտուտ» ՓԲԸ» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ