040.1568.121203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1568-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|տային |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2003 |
|ծախսերի |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |թվականի պետական բյուջեի |
|գործառա-|իրականացնող մարմինների անվանումները |մասին» ՀՀ օրենքի N 1 |
|կան դասա| |հավելվածում և |
|կարգման | |փոփոխություններ ՀՀ |
| | |կառավարության 2003 թվականի|
| | |փետրվարի 6-ի N 184-Ն |
| | |որոշման N 5 հավելվածում |
| | |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից պակասեցվող,|
| | |իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|________| |__________________________|
|խ |ենթա-| | տարի |
|ու|խում-| | |
|մ |բը | | |
|բ | | | |
|ը | | | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| 1| 2 | 3 | 4 |
|__|_____|_____________________________________|__________________________|
|06| |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ |(2155.1) |
| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | |
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| |04 |05. Հաշմանդամներին անվճար |(2155.1) |
| | |պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով | |
| | |ապահովում և դրանց վերանորոգում | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |ՀՀ սոցիալական ապահովության |(2155.1) |
| | |նախարարություն | |
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային |(2155.1) |
| | |վճարներ | |
|__|_____|_____________________________________|__________________________|
|05| |Առողջապահություն |(2581.2) |
|__|_____|_____________________________________|__________________________|
| |02 |13. Բժշկասոցիալական վերականգնման և |(512.0) |
| | |աշխատունակության փորձաքննության | |
| | |ծառայությունների ձեռքբերման գծով | |
| | |պետական պատվեր | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |ՀՀ առողջապահության նախարարություն |(512.0) |
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |այլ ծառայությունների ձեռքբերման |(512.0) |
| | |ծախսեր | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |14. Հոգեբանական առողջության |(2069.2) |
| | |վերականգնման ծառայությունների | |
| | |ձեռքբերման գծով պետական պատվեր | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |ՀՀ սոցիալական ապահովության |(2069.2) |
| | |նախարարություն | |
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |այլ ծառայությունների ձեռքբերման |(2069.2) |
| | |ծախսեր | |
|__|_____|_____________________________________|__________________________|
|14|06 |02. ՀՀ կառավարության պահուստային |4736.3 |
| | |ֆոնդ` չկանխատեսված ծախսերի համար | |
|__|_____|_____________________________________|__________________________|
| | |ՀՀ կառավարություն |4736.3 |
._________________________________________________________________________.