040.1399.131103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1399-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1.-1.3.
i
(1.1-1.3-րդ կետերն ուժը կորցրել են 22.01.04 թիվ 94-Ն որոշում)
2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շիրակառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու Սևյան փողոցում գտնվող` 874276 դրամ գնահատված նախկին «Գյումրու պտուղ-բանջարեղենի և կարտոֆիլի առևտրի միավորում» պետական ձեռնարկության N 27 տաղավար ժամանակավոր կառույց (ծածկագիրը` 5420) «փոքր» օբյեկտը` օբյեկտի արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Նորայր Պետրոսյանին (անձնագիր` AC 0432647, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ռուսթավելու 12):
2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 68000 դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արմավիրառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզի Արմավիրի Գուսան Ջիվանու 1 (Սպանդարյան 1) հասցեում գտնվող` 159.71 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 16528646 դրամ գնահատված` նախկինում «Արմավիրի բնակչության կենցաղային սպասարկման դուստր ձեռնարկության կաթսայատուն (քիմմաքրում)» (ծածկագիրը` 80123) «փոքր» օբյեկտը` օբյեկտի արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Զատիկ Զատիկյանին (անձնագիր` AA 06387282, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Արարատյան 1, բն. 20):
3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 495900 դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Տավուշառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի Օրջոնիկիձեի 66 ա հասցեում գտնվող` 4318 քառ. մետր ընդհանուր մակերեսով և համապատասխանաբար 99097726 դրամ, 2560784 դրամ և 40429852 դրամ գնահատված` նախկինում Դիլիջանի առևտրի պետական ձեռնարկության NN 1, 2 և 3 պահեստներ (ծածկագրերը` համապատասխանաբար 74643, 74644 և 74645) «փոքր» օբյեկտները` օբյեկտների արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և դրանք ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Հակոբ Հակոբյանին (անձնագիր` AA 0533149, բնակության վայրը` քաղ. Երևան, Այվազովսկու 19):
4.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 4955000 դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) մարել «փոքր» օբյեկտների ունեցած` 3781000 դրամ պարտավորությունները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ