040.1394.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 6-ի
N 1394-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խ |Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Վերաբաշխում |
|ու|խում-|խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական |«Հայաստանի |
|մ |բը |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |Հանրապետության |
|բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |2003 թվականի |
|ը | |անվանումները |պետական բյուջեի |
| | | |մասին» Հայաստանի |
| | | |Հանրապետության |
| | | |օրենքի N 1 |
| | | |հավելվածում և |
| | | |փոփոխություններ |
| | | |ՀՀ կառավարության |
| | | |2003 թվականի |
| | | |փետրվարի 6-ի |
| | | |N 184-Ն որոշման |
| | | |N 5 հավելվածում |
| | | |(պակասեցվող |
| | | |գումարները նշված |
| | | |են բացասական, իսկ |
| | | |ավելացվող |
| | | |գումարները` դրական|
| | | |նշանով) |
| | | |__________________|
| | | | տարի |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | |
| | | այդ թվում` | |
|__|_____|_____________________________________________|__________________|
|06| |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | |
| | |ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | |
| | | այդ թվում` | |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | 04 |10. Փախստականների սոցիալական խնդիրների |-1400,0 |
| | |լուծման միջոցառումներ | |
| | |_____________________________________________|__________________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և |-1400,0 |
| | |փախստականների վարչություն | |
| | | այդ թվում` | |
| | |_____________________________________________|__________________|
| | |ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ |-1400,0 |
| | |_____________________________________________|__________________|
| | |11. Փախստականների և նրանց ընտանիքների |1400,0 |
| | |վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների | |
| | |գնման գծով ծրագրի շրջանակներում | |
| | |«Համակարգչային կենտրոն» ՊՓԲԸ-ի սուբսիդավորում| |
| | |_____________________________________________|__________________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և |1400,0 |
| | |փախստականների վարչություն | |
| | | այդ թվում` | |
| | |_____________________________________________|__________________|
| | |Ձեռնարկություններին և կազմակերպություններին |1400,0 |
| | |տրվող սուբսիդիաներ | |
._________________________________________________________________________.